Շարքը ներկայացնում է ստեղծագործող հոգևորականներին
Հովհաննես սարկավագ Ներսեսյան«Դեռ փոքր տարիքից ծառայում էի եկեղեցում, հաճելի էր, երբ ասում էին լավ ես երգում: Հիմա երգում եմ օպերային թատրոնի բեմում, մասնակցում եմ միջազգային փառատոնների, բայց միևնույն է՝ ամենահարազատը պատարագին մասնակցելն է: Շնորհը պիտի ընդունես խոնարհությամբ և շնորհակալությամբ»: |
|
Սևան դպիր ԻչՍևան դպիր Իչը ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Ութ տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Միշտ երազել է իր աշխատանքներից մի օր տեսնել եկեղեցում: Հայաստան գալը լիովին փոխեց նրա կյանքը, այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանի դպիր է: |
|
Տեր Սահակ քահանա ՄարտիրոսյանՏեր Սահակ քահանա Մարտիրոսյանը Նորավանքում է ծառայում: Երբ առաջին անգամ ամսագրերում հայտնվեցին նրա լուսանկարները, զարմանալի թվաց նույնիսկ իրեն, երբեք չէր մտածել այդ արվեստով հատուկ զբաղվելու մասին: Լուսանկարեցի, տեսա՝ լավ է ստացվում, որոշեցի մարդկանց հետ կիսել իմ փոքրիկ ուրախությունները: Արդեն տասը տարի այստեղ եմ ու ամեն օր կարծես առաջին օրը լինի...» |
|
Դավիթ սարկավագ ՍարիբեկյանՍպիտակ կտավի առաջ սպասում ես աղոթքով ու համբերությամբ, թե երբ կգա այն պատկերը, որը քո մեջ է, կամ` դու նրա մեջ…»:
|
|
Տեր Թովմա քահանա ԱնդրեասյանՍտեղծագործելը Աստծու կողմից մարդուն տրված պարգև է` դժվար օրերին մարդու հոգուն լույս տալու համար: Կարևոր չէ, թե ինչ ժանրում ես ստեղծագործում, կարևոր է` ինչ է տալիս դա հոգուն»:
|