Նա առաջին հրաշքը գործեց մոր խնդրանքով՝ Կանա քաղաքում: Սովորական իրավիճակ էր` աղքատ  ընտանիքի հարսանիքին գինին վերջացել էր: Ջուրը գինի դարձնելը սկիզբն էր՝ եռամյա քարոզչության ու հրաշագործության սկիզբը: Կենցաղային այդ դրվագը երեք տարի հետո նոր խորհուրդ էր ստանալու, երբ Նա, ով իրեն Մարդու որդի էր անվանում, վերցնելու էր բաժակն ու ասելու. «Խմեցեք դրանից բոլորդ: Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով` ձեզ համար թափված»:
Հիսուսի ավետարանական հրաշքները հայ և եվրոպական կերպարվեստում. պատկերների և դրվագների վերլուծություն «Հիսուսի հրաշքները և բժշկումները» հաղորդաշարում: