Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին
![]() |
Ամասի Մարտիրոսյան«Մեքսիկական դիվանագետներ», «01-99», «Գիքոր» ֆիլմերը հայտնի ու սիրված են: Իսկ թե ինչպես Ամասի Մարտիրոսյանը, լինելով ռուսական բանակի սպա, հայտնվեց կինոյում՝ պատմում է թոռնուհին՝ Գայանե Մարտիրոսյանը: |
![]() |
Գայանե Մարտիրոսյան«Մուլտիպլիկատորը պիտի պատմությունը կարողանա պատմել այնպես, որ երեխաների հետ զրույց ստացվի»: |
![]() |
Արման ԿոթիկյանԱրման Կոթիկյանը հայ կինոյում խաղացել է էպիզոդիկ դերեր, բայց բոլորը՝ ընդգված ու տպավորիչ: Առօրյայում Կոթիկյանը նույնպես նրբանկատ էր ու պահանջկոտ՝ կոկիկ-ճաշակով հագնված արտիստին փողոցում հնարավոր չէր շփոթել ուրիշի հետ: |
![]() |
Թումանյանը՝ կինոյի լեզվովԻնչպե՞ս են պատմվել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կինոյի լեզվով: |
![]() |
Թումանյանի հեքիաթները՝ Մալյան թատրոնումԹումանյանի հեքիաթները Մալյան թատրոնի այցեքարտն է: Ներկայացումն արդեն չորս տասնյակ տարի ապրում է ու շրջում երկրներով: Ինչպես են բեմադրվել Թումանյանի հեքիաթները, ինչ ճանապարհ են անցել՝ պատմում են մալյանականները: |
![]() |
Հայկական կարճամետրաժ կինոնՀայկական կարճամետրաժ կինոն իսկական դպրոց է: Կինոռեժիսորների մուտքը մեծ կինոընտանիք հաստատվում էր կարճամետրաժով: «Ոսկե ցլիկ», «01-99», «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոս», «Թթենին». այս կաճամետրաժները երիտասարդ ռեժիսորների առաջին ֆիլմերն էին և մտան հայ կինոյի ոսկե ֆոնդ: |
![]() |
Վահրամ Փափազյան
Որքան անսասան էր բեմում, նույնքան փխրուն՝ կյանքում: Պատմում են ռեժիսոր
Ջուլիետա Կաժոյանը, գրող Գրիգոր Ջանիկյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:
|
![]() |
Բաբկեն Ներսիսյան«Տաղանդավոր դերասաններ շատ ունենք, բայց արտիստներ՝ քիչ: Բաբկեն Ներսիսյանը մեծ արտիստ էր»: Այսպես են բնութագրում Ներսիսյանին: Թե ինչպիսին էր Բաբկեն Ներսիսյանը կյանքում, բեմում, կադրում և կադրից դուրս՝ պատմում են որդին և ընկերները: |
![]() |
Թաթուլ Դիլաքյան
Ջերմ, խանդավառ, անվերջանալի թվացող դրական էներգիայով: Սիրված դերասանը թե՛ բեմում էր, թե՛ կինոյում՝ «01-99», «Ժայռը», «Շրթներկ համար 4», «Նվագախմբի տղաները»: Ինչպիսին էր Թաթուլ Դիլաքյանը կադրում և կադրից դուրս՝ պատմում են նրա ընկերներն ու հարազատները:
|
![]() |
Ռաֆայել Քոթանջյան«Ես երջանիկ եմ, որովհետև իմ հանդիպումը հանդիսատեսի հետ միշտ կայացել է: Ասելի՞ք: Իմ ասելիքը նոր պիտի ասեմ, բայց, ինչպես ու երբ, դեռ չգիտեմ: Եվ գուցե լավ է, որ չգիտեմ»: Իր անցած ստեղծագործական ճանապարհի մասին կադրից դուրս պատմում է ՀՀ ժող. արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: |
![]() |
Հայ կինո. Հայաստանի առաջին հանրապետությունԱմեն կինո իր ժամանակաշրջանի արտացոլումն է և փաստաթուղթը, տարիներ հետո պատմական իրողություններին տրվող գնահատականները փոփոխվում են: Խորհրդային շրջանում ստեղծված հայկական ֆիլմերը որքանո՞վ են կարողացել պահպանել և նկարագրել Առաջին հանրապետության ներքաղաքական վիճակը: «Կարդից դուրս» հաղորդաշարն անդրադարձել է «Երկունք», «Սարոյան եղբայրներ», «Կիկոս», «Մեքսիկական դիպլոմատներ» և «Նվագախմբի տղաները» ֆիլմերին: |
![]() |
Դիլաքյան եղբայրներ
«Գտնված երազ» մուլտֆիլմը շուրջ չորս տասնամյակ առաջ է ստեղծվել ու ապրում է ինքնուրույն կյանքով»,- ասում են Դիլաքյան եղբայրները,- երջանիկ ենք, որ մեր միակ հեղինակային գործը այսքան սիրված ու ճանաչելի է, ոչինչ որ մենք մնացել ենք կադրից դուրս:
Դիլաքյաններն ապրում են Նյու Յորքում: Թե ինչպես հայտնվեցին «Հայֆիլմում», ինչ հանդիպումներ փոխեցին նրանց կյանքը, կվերադառնան արդյոք նոր մուլտֆիլմեր նկարելու՝ պատմում են եղբայրները:
|