Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Վլադիմիր Մսրյան


ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
 
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր

Շավարշ Վարդանյան


Կինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը:

Անրի Վերնոյ


Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) հայ հանդիսատեսին հայտնի է Մայրիկ» ֆիլմով: 2010 թ. Անրի Վերնոյի ընտանիքը Հայաստանում էր: Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային կիոնյում ունեցած ավանդի համար Վերնոյին հետմահու մրցանակ էր շնորհել: Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկը, որպես ասիստենտ է աշխատել ֆիլմում: Հորս հետ աշխատելը շատ դժվար էր»,-հիշում է Պատրիկը: Կադրից դուրսը» պատմում է Վերնոյ-Մալաքյան գերդաստանի ու Մայրիկ» ֆիլմի ստեղծման մասին, հաղորդման մեջ օգտագործված են բացառիկ դրվագներ ֆիլմի նկարահանումներից:

 

Վարդան Աճեմյան


Անվանի թատերական գործիչ, ռեժիսր, ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդան Աճեմյանի ավանդը մեծ է հայ թատրոնի պատմության մեջ: Աճեմյանը կրթություն է ստանում Ռուսաստանում`Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի մոտ, սակայն վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի դրամատիկ թատրոնի հիմնադիրներից մեկը...Այստեղ էլ բեմադրում է իր առային ներկայացումները`իրեն բնորոշ նուրբ ու ընդգծված ձեռագրով: Հատակում», Մեծապատիվ մուրացկաններ», Արա Գեղեցիկ», Տասներկու գիշեր» և այլն: Սունդուկյանի անվան թատորնի բեմում գեղարվեստական ու հոգեբանական վառ բացայատումներով աչքի ընկան Պաղտասար աղբարն» ու Իմ սիրտը լեռներում է»: Կադրից դուրս իրենց հիշողություններ են կիսում են մեծ վարպետի աշակերտները՝

«Ես եմ» 2012


Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը 7-րդ անգամ իր դռներն է բացում երիտասարդ կինոռեժիսորների առջև: Կինոփառատոնը երիասարդների համար նոր ֆիլմերի ներկայացման և նոր հանդիպումների հրաշալի առիթ է:

Յուրի Երզնկյան


Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի անցած ստեղծագործական ճանապարհը, հայ կինոյում նրա յուրօրինակ ձեռագրով ֆիլմերը՝ Խաթաբալա», Առաջին սիրո երգը», Սգավոր ձյունը», մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:

Հովհաննես Գալստյան


Հովհաննես Գալստյանը ռեժիսոր և պրոդյուսեր է: 2005թ. հիմնադրել է «Պարալլելզ ֆիլմփրոդաքշն» կինոընկերությունը: Առաջիկա երե            ք տարիների համար երեք խոշոր ֆիլմի նախագիծ ունի` «Կիսալուսնի ծովածոց», ռեժիսոր` Մարինե Զաքարյան, «Լուսավոր շրջան», ռեժիսոր` Հովհաննես Գալստյան և «Կորած թռչուններ», ռեժիսոր` Արեն Պերդեցի: 2009 թվականին ստեղծված «Խճճված զուգահեռները» առաջին հայկական ֆիլմն է, որի արտարդությանը համատեղ մասնակցել են Հայաստանը, Ֆրանսիան և Նորվերգիան: Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, ստացել տասնյակից ավելի մրցանակներ:
Մասնակցում են՝
Մարինե Զաքարյան. ռեժիսոր,
Միհրան Ստեփանյան. օպերատոր

Ստեփան Անդրանիկյան


Մենք ենք, մեր սարերը», Տժվժիկ», Երկունք» ... հայկական ֆիլմերի այս ընտրանին հայտնի ու սիրված է արդեն մի քանի սերնդի համար: Այս ֆիլմերի բեմադրող նկարիչը Ստեփան Անդրանիկյանն է: Նրա ստեղծագոծական կյանքում շրջադարձային է եղել Փարաջանովի Նռան գույնը»... Մեր հերոսի ջանքերով է ստեղծվել նաև հայկական մուլտիպլիկացիայի դպրոցը: Նա Վին պինգվինը», Արևի հարսնացուն», Կախարդական լավաշը» մուլտֆիլմերի հեղինակն է: Ստեփան Անդրանիկյանը հիշում է բոլոր ֆիլմերի ստեղծման ընթացքը, անվանի կինոռեժիսորների հետ աշխատանքը...
Մասնակցում են՝
Ստեփան Անդրանիկյան. ՀՀ ժողովրդական նկարիչ,
Երվանդ Մանարյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Արա Վահունի


1960-ական թվականներին վավերագրական կինո եկավ երիտասարդ ռեժիսորների հեղափոխական մի խումբ: Վավերագրական կինոն վերածնունդ ապրեց և ազգային դեմք ստացավ: Արա Վահունին նոր կինոլեզու բերեց իր Ամերիկայի ձայնը», Էլեգիա», Ինքնադիմանկար», Վարագույրը չի իջնում», Տոհմածառ» և այլ ֆիլմերով: Վահունին նաև գրչի մարդ էր, կյանքի վերջին տարիներին լույս տեսավ նրա Վախենալու հեքիաթ» և Շան կյանք» վիպաշարը:
Մասնակցում են՝
Ռուբեն Գեւորգյանց. կինոռեժիսոր, ՀՀ ժող. արտիստ,
Դավիթ Մուրադյան. կինոգետ, գրող,
Արա Մնացականյան. կինոռեժիսոր