![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է Ծաղկազարդի տոնի առիթով հավաքված մանուկներինՄայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կատարվել է Մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն է օրհնում հավաքված մանուկներին: |
![]() |
Մայր Աթոռը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառմանըՄայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Սուրբ Էջմիածինը ցավում է, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։ |
![]() |
ԲագարանՀայ-թուրքական գյուղերն այնքան մոտ են իրար, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Չնայած սահմանամերձ Բագարան գյուղը բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, բայց տներ են կառուցվում, հայկական նոր ընտանիքներ կազմում։ |
![]() |
Հավատարմություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըԻ՞նչ ուղեցույց է տալիս Ավետարանը հավատարմության մասին, արդյո՞ք ընտրություն է հավատարմությունը, ո՞վ է հավատարիմ մարդը, որոնք են հավատարմության սահմանները։ Մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: |
![]() |
«Ակունքի» նոր նախագիծը՝ «Սասունցի Դավթի» երգերն ու պարերըԿեսդարյա պատմություն ունեցող «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է պատմական Հայաստանի բոլոր հատվածների երգերն ու պարերը։ Հիմնադիր կազմից մի քանիսն են մնացել խմբում, հենց նրանք էլ նորերին են փոխանցում Ակունքի տասնամյակներով հաստատված ավանդույթները։ Այժմ խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ մշակում են Սասունցի Դավիթ էպոսի երգերն ու պարերը, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը։ |
![]() |
ՋրափիՀայաստանի և Թուրքիայի 311 կմ սահմանագծի 72 կմ-ը Շիրակի մազին է բաժին ընկնում։ Ջրափին մարզի 15 բնակավայրերից մեկն է, որ սահմանամերձի կարգավիճակ ունի։ Գյուղը կառուցվել է 1974 թվականին: Ախուրյանի ջրամբարի կառուցման արդյունքում Ներքին և Վերին Ջրափի գյուղերը միավորվել են և տեղափոխվել վերև: |
![]() |
Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը պատրաստվում է հոբելյանական 25 ամյակինՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ պատրաստվում է կառույցի 25 ամյակին նվիրված համահայկական ուխտագնացությանը։ Կենտրոնական գրասենյակում քննարկել են գործընթացի կարևոր կետերը, հստակեցվել այն մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքների կազմակերպումը։ Դեպի հայրենիք և Սուրբ Էջմիածին 2025 թվականի համահայկական ուխտագնացությունը կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։ |
![]() |
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ1938 թվականին հիմնադրված Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հարուստ կենսագրություն ունի: Տասնամյակների ընթացքում անսամբլում աշխատել են անվանի բազմաթիվ երաժիշտներ ու բալետմայստերներ: Այժմ հզոր ավանդույթներ ունեցող անսամբլը կերտում է իր նորօրյա պատմությունը: |
![]() |
Վերին Ծաղկավան. Շխմուրադի վանքՏավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այցեքարտն ու հպարտությունը 12-13 դդ Շխմուրադի վանքն է։ Այն գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Երբեմնի հզոր վանական համալիրը այժմ խոնարհված է: Եթե Շխմուրադի վանական համալիրը վերականգնվի ու դեպի սրբավայր տանող ճանապարհը բարեկարգվի, գյուղի կյանքում նոր փուլ կսկսվի: |
![]() |
Միություն. մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս ՖնդըկյանըԵ՞րբ Քրիստոս խոսեց միության մասին, ի՞նչ պատգամեց աշակերտներին խաչելությունից առաջ՝ վերջին աղոթքի ժամանակ: Ո՞րն է միության քրիստոնեական ընկալումը: Ի՞նչ պետք է իմանալ այս առաքինության մասին: Մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանը: |
![]() |
«Նվիրիր համերգ»․ Պառավաքար«Կայթ» մշակութային հանգույցը սկսել է «Նվիրիր համերգ» նախագիծը, որը նախատեսում է անվճար համերգներ կազմակերպել Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում: Հանրության դրամական օժանդակությամբ ստեղծված ֆոնդը գյուղական համայնքներում հարթակ կտրամադրի երաժիշտներին։ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում արդեն կայացել է «Նվիրիր համերգ» նախագծի առաջին համերգը: |
![]() |
ԼուսագյուղԱրագածոտնի մարզի Լուսագյուղը հարուստ է հնամենի սրբավայրերով, ուխատեղիներով` Մխեի վանք, Վերի Վանք կամ Սուրբ Գրիգորի վանք, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախնիներից ժառանգություն ստացած սրբավայրերը հազարավոր ուխտավորներ ունեն նաև այժմ։ |