Բագրատ Սրբազանի կալանքը տնայինի փոխելու լուրն անակնկալ է եղել դատական նիստի մասնակիցների և Սրբազանի համար, քանի որ դեկտեմբերին նույն դատավորը մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը: Հատկանշական է, որ պայքարի մյուս բոլոր անդամներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են տնային կալանքում կամ նրանց նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն։ Փաստաբանները պնդում են, որ այս գործը հարուցվել է քաղաքական նպատակով, որի գլխավոր խնդիրն էր կասեցնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքը: Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 11-ին, ժամը 15․30-ին:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2026-06-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ