
Հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Հանրային մեղադրողը դատարանից պահանջեց Գևորգ Ներսիսյանի համար 3 տարի վեց ամսվա, իսկ Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի վեց ամսվա ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ գործը շինծու է և հարուցվել է Հայ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, երբ դատարանը կլսի պաշտպանական կողմի դիրքորոշումը։
2026-10-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ