|
Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Սահմանի փակվող դպրոցներըՍահմանամերձ և հեռավոր գյուղերում ապրողների տասնյակ հոգսերին շուտով կավելա ևս մեկը. ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է լուծարվեն: Այդ հաշվարկով ցուցակում 229 դպրոց է հայտնվել, որից 48-ը Սյունիքում է, 47-ը՝ Շիրակում: Թե ինչ լրջագույն խնդիրներ են տեսնում մասնագետներն ու համայնքի բնակիչները, փորձել ենք ամփոփել մեր տեսաֆիլմում: |
|
Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար ԱվետիսըՊատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը: |
|
Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններՀիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության, ինքնավարության և հոգևոր առաքելության իրավունքը։ |
|
Սահամանդրությունը չի լիազորում վարչապետին եկեղեցի բարենորոգել. փորաձագետԻշխանության մարմինների՝ Հայ եկեղեցու շուրջ ստեղծած լարվածությունը չի նվազում: Կալանավայրերում ու անազատության մեջ են ոչ միայն հոգևորականներն ու եկեղեցական պաշտոնյաները, այլև ծեսերի մասնակցող հավատացյալները: Ինչպե՞ս են իշխանության գորշողությունները խախտում սահամանդրական կարգը միջազգային իրավունքի նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ: |
|
Ավագ Երեքշաբթ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը ներկայացվել է «Տասը կույսերի» առակըԱվագ երեքշաբթի եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում: Տասը կուսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ: Նրանք բաժանվում երկու խմբի՝ իմաստունների և հիմարների: Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում: Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են Ավետարանական դրվագը, երբ կույսերից հինգի լապտերների ձեթը վերջանում է: Էջմիածնի Մայր տաճարում այս տարի՝ ավագ երեքշաբի օրվա Ավետարանական պատումը ներկայացնելու համար շապիկ էին հագել ձյուդո մարզաձևով զբաղվող մարզիկները: Նրանք սովորում են Էջմիածնի հայորդյաց տան Ձյուդոյի դասարանում և Վաղարշապատի մարզադպրոցում: |
|
Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան» թեմայով փազլն էր՝ Սուրբ Ծննդի նախօրեին, ապա «Տյառնընդառաջը»: «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը կազմակերպվել էր Ծաղկազարդի տոնին: Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը մանուկներին է փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: |
|
Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Կալկաթայում բուժվելուց հետո զինհաշմանդամը վերադարձել էՄայր Տաճարում հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունը գրավում է 6 տարեկան մի երեխայի աղոթք։ Հայոց Հայրապետն օրհնել է տղային և ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը: Ավելի ուշ երեխայի հորը հրավիրել են Մայր Աթոռ և Հայրապետի տնօրինությամբ ուղարկել Հնդկաստան՝ պրոթեզավորման: Հայոց Հայրապետը մարտի 25-ին ընդունել է Կալկաթայից վերադարձած զինհաշմանդամի ընտանիքին։ Վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում: |
|
Հոգևոր պատերազմ. ՍպառազինությունՀոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Իշխանության ակունքըԴատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Շիրակ. ԱղինՍահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։ |
|
Հակաեկեղեցական արշավի երևացող ու չերևացող նպատակներըՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անձինք հրավիրվել էին Քննչական կոմիտե: Հայտնի է նաև, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամ հոգևորականների նկատմամբ: Իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունները եկեղեցու դեմ չեն, այլ անձերի դեմ են, որոնք, իրենց կարծիքով, օրենք են խախտել: Ի՞նչն է փաստում այս պնդման սնանկությունը, ո՞րն է Հայ եկեղեցու դեմ ծրագրային գործողությունների իրական նպատակը: Աննա Սարգսյանը զրուցել է ԳՀԽ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ: |












