|
Պեպո«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության նշանակության մասին, որպես հայ նոր թատրոնի և հայ կինոյի հիմքերից մեկը։ |
|
Եղիշե Չարենց. Գիրք ճանապարհի«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Եղիշե Չարենցի ճակատագրի վրա նրա Գիրք ճանապարհին ժողովածուի ազդեցության մասին, բանաստեղծի հալածանքների ու մահվան մասին: |
|
Հայրապետի տնաշինական ծրագիրըԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակը տասը տարիների ընթացքում 19 բնակարան է նվիրել երկրաշարժից տուժած գյումրեցի, սպիտակցի, նաև՝ անապահով ընտանիքների, 6 բնակարան տրամադրել է արցախահայ ընտանիքների: Վեհափառ Հայրապետը իր ուշադրության կենտրոնում է պահում քահանաների կեցության խնդիրները։ 2005 թվականի ամռանը Հայ Առաքելական եկեղեցին և «Միջազգային Հաբիթաթ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը հայտարարեցին Հայաստանում տնազրկության դեմ միասնական պայքարի մասին: Աջակցություն ցուցաբերվեց 42 համայնքի, 108 ընտանիք վերականգնեց կյանքի նկատմամբ իր հույսն ու լավատեսությունը: Ծրագիրը օգնում էր ոչ միայն ավարտին հասցնել կիսակառույց շենքերը, այլև սովորեցնում մարդկանց գնահատել աջակցությունը, հատուցել ստացածի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելով մեկ այլ կարիքավորի: |
|
Վեհափառ Հայրապետը դուրս է եկել Մայր Տաճարից և օրհնություն բաշխել բոլորինԱրագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն: |
|
ԱնկեղծությունՈ՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը: |
|
ՃշմարտախոսությունԻնչո՞ւ է կործանարար սուտը, ի՞նչ նոր մեղքեր կարող է ծնել այն, ինչպե՞ս ազատվել դրանից։ Առաքինություններից ճշմարտախոսությունն է ներկայացնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
ԱրդարությունՈ՞րն է աստվածային և մարդկային արդարությունների ընկալման տարբերությունները, ի՞նչ է ասվում Սուրբ Գրքում արդարության մասին։ Առաքինություններից արդարությունն է մեկնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը: |
|
Սյունիք. ԵրիցվանքԿապանի Արծվանիկ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ բնակավայրերից կտրված սարահարթի վրա է գտնվում վաղ միջնադարյան Երիցվանքը։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում ։ Դարեր շարունակ խոնարհված սրբավայրում առաջին անգան ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ը պեղումներ է իրականացնում։ Արշավախումբը ղեկավարում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։ |
|
Նորայր Քարտաշյան և Մենուա բենդԿայացել է «Հայկական ժամանակակից երաժշտություն» խորագրով համերգ, որտեղ ներկայացված են Նորայր Քարտաշյանի մշակումներն ու հեղինակային ստեղծագործությունները: |
|
ժամանակակից արվեստԺամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։ |
|
Ազգային պարԱզգային պարն այն կենդանի միջավայրն է, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Ազգային պարում երևում է մեր ոգին, մեր հավաքական ուժն ու ներքին կարգապահությունը։ Ազգային պարի մասին գիտելիքը տեխնիկական հմտություն չէ, այլ ազգային ինքնության խորքային ճանաչում և գիտակցում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, տեղահանումները, խորհրդային շրջանի ռեպրեսիաներն ինչպե՞ս են անդրադարձել և ի՞նչ հետևանքներ են թողել ազգային պարի վրա։ |
|
Մեռնող նվագարանների կորսված ձայներըՀայկական ազգային նվագարանները բազմազան են և հազարամյակների պատմություն ունեն։ Սակայն այսօր խիստ հանրահռչակված է միայն դուդուկը՝ ի տարբերություն այլ նվագարանների, որոնց կոչում են նաև «մեռնող նվագարաններ»։ Մեռնող նվագարանների կորսված ձայները վերագտնելով, թերևս, կլինենք ավելի ամբողջական և հավասարակշիռ։ |












