
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
![]() |
Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնումըԻնչպե՞ս վերականգնվեց Մայր տաճարը։ Աննա Սարգսյանը Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի, Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ Հասմիկ Գևորգյանի և «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի զրուցել է այդ ահռելի աշխատանքի մասին։ Ահա՝ այդ զրույցների համահավաքը։ |
![]() |
Բարձրագույն կրթությունը սկսել զրո կետիցԳիտական աստիճանը պետք է շնորհվի միայն գիտական նորույթի համար, բայց ամբողջ աշխարհում շնորհվող գիտական աստիճանների ճնշող մեծամասնությունը չի շնորհվում գիտական նորույթի համար։ Հակոբ Մադոյանը կարծում է, որ մեր բարձրագույն կրթությանը պակասում է բովանդակության ներքին տրամաբանությունից ելնելը։ Եթե մենք ելնենք բովանդակությունից, կազմակերպչական եղանակը ինքն իրեն կգա։ Բայց հակառակ կողմից մատենալով կսպանենք բովանդակությունը։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը շարունակում է զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ: |
![]() |
Ինչ է բարձրագույն կրթությունըԱնհրաժեշտ է տարբերակել այն մասնագիտությունները որոնք հիմնարար են և այն մասնագիտությունները, որոնք օժանդակ են։ Հակոբ Մադոյանը համարում է, որ հիմա՝ փոփոխված աշխարհում, 3 կամ 4 տարի բակալավրիատի, 1 կամ 2 տարի մագիստրատուրայի ժամկետներն արդեն հնացած են։ Մասնագիտություններ կան, որոնց բակալավրիատը պետք է լինի 5, 6, 7 տարի։ Մասնագիտություններ կան, որոնց մագիստրատուրան պետք է լինի 2, 3, 4 տարի, որովհետեւ գիտական տեղեկատվությունն այնքան է ընդլայնվել, որ դրան տիրապետելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ: |
![]() |
Նվաճել պատմությունըԻնչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ: |
![]() |
Անտնության ժամանակներՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: |
![]() |
Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հացՊետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: |
![]() |
Մայր տաճարի վերականգնման առանձնահատկություններըՍ. Էջմիածնի մայր տաճարը տևական ու համալիր վերականգնումից հետո բացել է իր դռները: Նման ծավալի հուշարձանի վերականգնման աշխատանք Հայաստանում կատարվել է առաջին անգամ: Տաճարի շինարարական առանձնահատկությունների, նախագծման, ամրակայման գործընթացների մասին Աննա Սարգսյանը զրուցել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի հետ: |
![]() |
Մյուռոնը՝ հաշտության նշանԵկեղեցու հայրերը մյուռոնը անվանում հաշտության յուղ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մեկնաբանմամբ եկեղեցին նկատի ունի ներքին՝ ազգային, նաև միջանձնային հաշտություն։ Ըստ նրա՝ հաշտությունը քրիստոնեական իմաստով ներում է։ Ինչպե՞ս կարելի է հաշտության գալ, երբ հանրային կյանքում կան բազմաթիվ անհամաձայնություններ, մինչև իսկ՝ թշնամանք: Աննա Սարգսյանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ քննարկել է մյուռոնի, հաշտության և ներման շղթայական կապը։ |
![]() |
Ս. Էջմիածինը հուշարձանների վերականգնման ոլորտը բարձրացրեց նոր մակարդակի. նյութագետ«Այն դեպքում, երբ ավանդական տեխնոլոգիական հնարքները համարվում են անբավարար, հուշարձանի ամրացումը կարող է իրականացվել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց արդյունավետությունն ապացուցված է գիտական հիմնավորումներով և երաշխավորված է փորձով»,-սահմանում է հուշարձանների վերականգնման միջազգային խարտիան: Վերականգնման բոլոր միջազգային չափանիշները պահպանվել են Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ, «Հորիզոն-95» փորձարարական լաբորատորիայի տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ: |
![]() |
Մայր տաճարի վերականգնումն ավարտված էՍեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի հետ: |
![]() |
Քաղաքական կիսամյակ. մաս 2-րդՔաղաքական ներկապնակի ամենագունեղ թեմաները Աննա Սարգսյանը «3-րդ հազարամյակի» տաղավարում քննարկել է բանիմաց մասնագետների հետ, որտեղ հնչած լավագույն մտքերը ներկայացնում ենք մեկ շնչով։ |
![]() |
Քաղաքական կիսամյակ. մաս 1-ինՏարվա առաջին կեսին քաղաքական օրակարգի գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն էր և այդ համատեքստում, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ դրանից բխող հետեւանքներով։ |