Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Հայ կանայք և «պետական ֆեմինիզմը» համր կինոյում


Կինոն հայ իրականություն մտավ բարդ և ծանր ժամանակաշրջանում՝ ցեղասպանություն, Առաջին հանրապետության անկում, պարտադրվող խորհրդային գաղափարախոսություն՝ անցյալի ի սպառ մերժումով: Ո՞վ էր հայ կինը խորհրդահայ համր կինոյում: Աննա Սարգսյանը զրուցել է «Համր կինոյի խոսուն կանայք» փաստավավերագրական ժողովածուի հեղինակ Ռուզաննա Բագրատունյանի հետ:

Ինչպես տոնել հաղթանակը, երբ այնուամենայիվ, մեզ պարտված ենք զգում


2020թ.-ի պարտությունից և, հատկապես, 2023թ.-ին Արցախի հայաթափումից հետո մենք չգիտենք՝ ինչպես նշել Շուշիի ազատագրման տոնը: Չկա պետության աջակցությունն այդ հարցում հասարակությանը, որը կօգներ որևէ կերպ կարգավորել հակասական հույզերը: Չկա հասարակական պահանջ, որը կստիպեր պետությանը քաղաքականություն և վերաբերմունք մշակել: Այնուհանդերձ, մայիսի 9-ը թե՛ պետական տոնացույցում է, թե՛ հայության հավաքական հիշողությունում: Հաղթանակի տոնի տրանսֆորմացիայի մասին Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ:

Հայոց ցեղասպանության խնդիրը և Ղարաբաղյան շարժումը


Ի՞նչ լոզունգներով և պաստառներով էր հայ ժողովուրդը բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 1988-1990-ական թվականներին: Ղարաբաղյան շարժման, ապա՝ անկախության պահանջի տարիներին ինչպե՞ս արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը: Ի՞նչ զուգահեռներով և ի՞նչ ոգով էր ընթանում հայության հավաքական իրավունքների պայքարը: Աննա Սարգսյանը հյուրընկալել է պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին:

Հայոց ցեղասպանության խնդիրը և Ղարաբաղյան շարժումը


Ի՞նչ լոզունգներով և պաստառներով էր հայ ժողովուրդը բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 1988-1990-ական թվականներին: Ղարաբաղյան շարժման, ապա՝ անկախության պահանջի տարիներին ինչպե՞ս արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը: Ի՞նչ զուգահեռներով և ի՞նչ ոգով էր ընթանում հայության հավաքական իրավունքների պայքարը: Աննա Սարգսյանը հյուրընկալել է պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին:

Արցախցիների պահանջները և դրանց պատճառները


Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության ենթարկված արցախցիների վերաբնակեցումը Հայաստանում ցավոտ գործընթացների միջով է անցնում. դրանց պատճառները սոցիալակա՞ն են, մշակութայի՞ն, թե՞ քաղաքական: Աննա Սարգսյանը զրուցել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ:

Իրավունքի ուժը և ուժեղների աշխարհը


Ո՞վ կարող է լինել արցախահայության իրավունքների երաշխավորն այսօր, ինչպե՞ս է հնարավոր իրացնել նրանց հավաքական վերադարձի իրավունքը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավագետ, Վլ. Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» հիմնարար աշխատության թարգմանիչ Ավետիք Հարությունյանի հետ:

«Արևմտյան Ադրբեջանը»՝ պետական ծրագիր


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ձեռքի տակ հայտնված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքում գրված է, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ըստ դասագրքի հեղինակների՝ իբրեւ իրենց պապենական հողերից բռնի տեղահանված ադրբեջանցիները հետագայում ձևավորել են Արևմտյան Ադրբեջան համայնքը, որը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանում իբրեւ իրենց պատմական ժառանգության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Ադրբեջանի պետական զավթողական ծրագրերի մասին Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:

Արցախահայության ինքնորոշման պայքարի նոր փուլը


Ինչպե՞ս խոսել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին այսօր: Խոսե՞լ, թե՞ ոչ: Որքանո՞վ են փոխկապակցված Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Արցախի հիմնահարցի հետ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է թուրքագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ:

Արցախի մշակութային ժառանգությունը՝ անպաշտպան


2023 թ. Ադրբեջանի կողմից ԼՂ(Ա)Հ ամբողջ տարածքի ռազմակալման արդյունքում ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման վտանգի տակ են հազարամյակների ընթացքում հայության կողմից ստեղծված պատմամշակութային և համաշխարհային քաղաքակրթական արժեք ներկայացնող տասը հազարից ավելի հուշարձաններ: Ադրբեջանական ագրեսիայից դրանց պաշտպանության հարցերի շուրջ Աննա Սարգսյանը զրուցել է ԼՂՀ մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ:

Քաղաքակրթական ճգնաժամը արդի աշխարհում և հիբրիդային պատերազմները


Մինչև ու՞ր կարող է իջնել «Մարդը գերագույն արժեք է» քաղաքակթրական նշաձողը: Ունի՞ այսօրվա աշխարհը այդպիսի նկարագիր: Ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական նկարագիրը. ի՞նչ քաղաքական ինքնություն ունի մեր պետությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ:

Ադրբեջանը շարունակում է պատերազմը տարածաշրջանում


Ադրբեջանցիները վերջերս շրջանառում են այն թեզը, թե իբր հայկական եկեղեցու հիմնադիր առաքյալներից Բարդուղիմեոսը քարոզել և սպանվել է Բաքվում։ Պարզվում է՝ յուրացման քաղաքականություն Ադրբեջանը վարում է նաև Վրաստանի և Իրանի նկատմամբ: Աննա Սարգսյանը հիբրիդային պատերազմի այս դրսևորման մասին զրուցել է «Գեղարդ» հիմնադրամի հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ:

Զոհին մեղադրելու տեխնոլոգիան


Ինքնորոշման իրավունքի պայքարում ազատ և անկախ ապրելու կռիվը հայ ժողովուրդը՝ մասնավորապես արցախահայությունը, սերնդեսերունդ է տվել: Զոհաբերության այդ ծավալն այսօր անգամ չափազանց է համարվում: Ի՞նչ է զոհին մեղադրելու երևույթը՝ բարդո՞ւյթ, թե՞ մարտավարություն: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբանական գիտությունների թեկնածու, մինչև 2023թ. բռնատեղահանումը Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի հետ: