«Տոնապետ» գրական մրցույթի դափնեկիրները

Ամփոփվել է Վրեժ Իսրայելյանի անվան գրական մրցույթը

Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Գրողների միությունում ամփոփվել է «ՏՈՆԱՊԵՏ-2023» խորագրով տարվա լավագույն պատմվածքի մրցույթը։ Այդ մրցույթը կազմակերպել են Իսրայելյանի ընտանիքն ու գրողների միությունը։ 
Ովքե՞ր են մասնակցել, ի՞նչ գործեր են ներկայացրել և ովքե՞ր են արժանացել մրցանակի։ Անահիտ Մարգարյանը մանրամասները քննարկել է մրցույթի հիմնադիր, արձակագիր Մհեր Իսրայելյանի և հանձնաժողովի անդամ, արձակագիր Հովհաննես Երանյանի հետ:
 
Հայաստանը Վենետիկի Բիենալեում

Վենետիկի Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանը
Ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը անցկացվող Վենետիկի 60-րդ Բիենալեին Հայաստանը ներկայացնելու է փարիզաբնակ Նինա Խեմչյանի «Արձագանք» խորագրով բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը: Նինա Խեմչյանն արվեստի միջոցով կխոսի այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության մասին, կանդրադառնա ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։ Տաղավարի կոմիսարն է կրթության նախարարության ժամանակակից արվեստի  վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը: Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուս»-ում զրուցել է Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի և կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի հետ:

Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին

Կկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը
Մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։ Երաժիշտներից երեքը նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: Կոնցերտմայստերը Կարմեն Թոսունյանն է, Ֆիլհարմոնիկի ալտերի խմբի կոնցերտմայստերը Հայկ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Նավասարդյանը թավջութակների խմբի երաժիշտ է: Ջութակահար Անուշ Նիկողոսյանը ակտիվ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար և կամերային կազմերում հանդես եկող երաժիշտ: Ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց գործունեությունը։

Թատերականի նոր ռեֆորմները

Ժամանակի շունչը պետք է մտնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԵԹԿՊԻ-ում սկսվել է մեծ ռեֆորմների շրջան, որպեսզի ԲՈՒՀ-ը ծառայի ժամանակակից պահանջներին։ Ինստիտուտ են հրավիրվել Հայաստանի լավագույն օպերատորները, որոնք ոչ միայն դասավանդում, այլեւ իրենց հետ նկարահանման են տանում ուսանողներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռուստաընկերություններից մեկի հետ, որպեսզի համատեղ օգտագործեն տաղավարները։ Ուսանողները հնարավորություն ունեն բեմադրել ներկայացումներ։ Զարգացման ո՞ր ճանապարհով է գնում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Արտֆոկուսում» Անահիտ Մարգրայանի հյուրն է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը։

Ախթալայի վանքի որմնանկարները

Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հրատարակել է Ախթալայի վանքի գանձերը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է վանքի որմնանկարների, հովանավորների ու դրանք կերտած վարպետների մասին: Հայկական եւ համաշխարհային ճարտարապետության և մշակույթի անգին գոհարներից մեկի` Ախթալայի վանական համալիրի Սուրբ Աստվածածին վանքում պահպանված  շուրջ 960 քառակուսի մետր տարածությամբ 800-ամյա որմնանկարներին նվիրված  Տեր Հեթում քահանա Թարվերդյանի աշխատության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում պատմել է հեղինակը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:

Լարային քառյակի համերգը

Կկայանա «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը
Մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։ Երաժիշտներից երեքը նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: Կոնցերտմայստերը Կարմեն Թոսունյանն է, Ֆիլհարմոնիկի ալտերի խմբի կոնցերտմայստերը Հայկ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Նավասարդյանը թավջութակների խմբի երաժիշտ է: Ջութակահար Անուշ Նիկողոսյանը ակտիվ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար և կամերային կազմերում հանդես եկող երաժիշտ: Ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց գործունեությունը։

«Տիրամայր Հայաստանի» անսպասելի հրավերը

Ուրարտական ժառանգությունը

Մոսկվայում ուրարտական ժառանգության ցուցադրությունն ավարտվել է։ Պուշկինի անվան թանգարանում «Ուրարտուի թագավորությունը․հին Հայաստանի ժառանգությունը․Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 400 ցուցանմուշ։ Վերջին 5 ամսվա ընթացքում թանգարանի այցելուներն հնարավորություն են ունեցել բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստն ու արհեստները։ Ցուցադրության արդյունքներն ու ձեռքբերումները «Արտֆոկուս»-ի տաղավարում ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Գրքի ձմեռային փառատոնի մանրամասները

Փետրվարի 10-ին «Դվին» մյուզիք հոլում տեղի կունենա «Նյումեգ» հրատարակչության «Ձմեռային փառատոնը»: Այս տարի հրատարակչությունը «Ձմեռային փառատոնը» վերածել է գրականության և ժամանակակից արվեստի տոնի: Այդ օրը հնարավոր կլինի ներկա գտնվելու ոչ միայն գրքերի շնորհանդեսների, այլև թատերական ներկայացման, պոեզիայի երեկոյի, համերգների, ցուցահանդեսների։ Նյումեգի «Ձմեռային փառատոնի» և ժամանակակից հրատարակչական խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Գարեգին Զաքոյանը՝ Փարաջանովի մասին

Համաշխարհային կինոյի առանցքային դեմքերից մեկը` Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին կդառնար 100 տարեկան: Նա գունավորում էր առօրեականը, պայքարում գորշության դեմ: Նրա պոետիկ կինոն` լեցուն խորհրդապաշտությամբ, հաճախ բնորոշում են որպես շարժվող որմնանկարների կինո: «Արտֆոկուս»-ում Փարաջանովի մասին խոսում է կինոռեժիսոր և կինոգետ, վարպետին նվիրված ֆիլմերի և մենագրությունների հեղինակ Գարեգին Զաքոյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս

Գրքի նկարազարդման «հայկական ձեռագիրը»

Նկարիչների միությունում բացվել է գրքի նկարազարմանը նվիրաված ցուցահանդես: Ներառված են տասներեք նկարիչների նկարազարդումներ: Ցուցահանդեսը նվիրված էր ականավոր գեղանկարիչ և գրքերի նկարազարդումների հեղինակ Անդրանիկ Կիլիկյանի հիշատակին։ Ցուցահանդեսի և հայկական նկարազարդման դպրոցի մասին «Արտֆոկոս»-ի տաղավարում զրուցում են ցուցահանդեսի մասնակիցներ՝ ռեժիսոր-անիմատոր, նկարազարդող Նաիրա Մուրադյանը և գեղանկարիչ, նկարազարդող Լևոն Աբրահամյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը:

Սուրբ Ծննդյան տոնը

Շոշափելի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկության կյանքում Քրիստոսի ծնունդի պահից սկսած: Ինչպե՞ս լիարժեք նշել Սուրբ Ծննդյան տոնը: Ծննդյան երգեր, շարականներ, ավետիսներ սովորելու ժողովրդական ավանդույթն ինչու՞ է մարել: Սուրբ Ծննդյան խորհրդի մասին զրուցում ենք Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ: