Տ. Վաչագան քահանա Գյուրջյան՝ Արցախից տեղահանված քահանանՍտեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ձեռնադրված վերջին քահանան՝ Տեր Վաչագանը, արմատներով Մարտակերտից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 40-օրյա պատրաստություն էր անցնում, երբ ադրբեջանցիները փակեցին հայրենի Արցախ տանող ճանապարհը, և սկսվեց տևական շրջափակումը։ Չնայած դժվարություններին, նրան հաջողվում է հասնել ծառայության վայր՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցի և շրջափակման ծանր օրերին լինել հայրենակիցների հետ: Այժմ հազարավոր արցախցիների նման Հայաստանում է և փորձում է ընտանիքի հետ հարմարվել նոր իրականությանը: |
|
Տ. Հուսիկ քահանա Դոխոլյան՝ Արցախից տեղահանված քահանանԱրցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցների նման նոր իրականությանը փորձում են հարմարվել նաև Արցախի թեմում ծառայող հոգևորականները: Մարտակերտից Ստեփանակերտ, ապա Գորիս ու Երևան. բռնի տեղահանության իր պատմությունն է ներկայացնում Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանի ընտանիքը: |
|
Սյունիքի Քրդիկանց Սուրբ ԱստվածածինըՔրդիկանց բնակավայրը դարերի պատմություն ունի։ Քուրդիկ իշխանը կառուցում է եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով։ 1661թ.-ին եկեղեցին նորոգվում է։ Խորհրդային տարիներին վերածվում է պահեստի։ 1958թ. գյուղը տեղափոխվում է հարավ-արեւելք՝ ներկայի Լեռնաձոր, եւ եկեղեցին մնում է գյուղի միակ կենդանի վկան։ 2022թ. մայիսից սկսվում են պեղումները, մեկ տարվա ընթացքում եկեղեցին վերականգնվում է: 2023-ի սեպտեմբերի 9-ին Քրդիկանց Սուրբ Աստվածածինը վերաօծվում է: Լեռնաձորցիների համար իսկական տոն էր՝ սիրելի սրբավայրը երկրորդ կյանք էր ստացել: Իրենց հույզերով ու պատմություններով կիսվում են լեռնաձորցիները: |
|
Վարպետ ՄանուկըԵրաժիշտ, թավջութակահար Մանուկ Հարությունյանը նաև ազգային նվագարանների վարպետ է՝ պատրաստում և նորոգում է գործիքներ։ Նա հեղինակել է երկու գործիք՝ ջութ ու մանջութ: Ի՞նչ նվագարաններ են ջութն ու մանջութը՝ ներկայացնում է վարպետ Մանուկը: |
|
Մերօրյա Ղևոնդ երեցներՀայ հոգևորականը՝ զինվորի կողքին: Վաղ միջնադարից մինչ այսօր անխախտ առաքելություն, որն այսօր էլ կատարում են ՀՀ ԶՈՒ գնդերեցները: |
|
Հին ու նոր ՈսկեպարըԲերդեր, ամրոցներ, գերեզմաններ, խաչքարեր, սրբատեղիներ: Ոսկեպար գյուղի հարուստ մշակութային ժառանգության մի մասն է միայն բացահայտված և ուսումնասիրված: Մեր նկարահանող խումբը Տավուշի մարզում է, բացահայտում է սահմանամերձ Ոսկեպարի քիչ հայտնի վայրերը: |
|
Ոսկեպարցիների հոգսերն ու երազանքներըՄեր ստեղծագործական խումբը հյուրընկալվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղում, ծանոթացել գյուղի պատմությանը, իմացել ոսկեպարցիների հոգսերի ու երազանքների մասին: |
|
Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիներ»-ը«Մենք ենք մեր սարերը. Ղարաբաղցիներ» քանդակը, որ ժողովրդի մեջ հայտնի է «Տատի-պապի» անունով, ստեղծել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Ինչպե՞ս հեղինակին հաջողվեց քանդակը տեղադրել Ստեփանակերտի բարձունքում: Սարգիս Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը և ուսանողը՝ Տարիել Հակոբյանը, պատմում են քանդակի ստեղծման պատմությունը: |
|
Ոգեղեն սահմանապահը. ԽորանաշատՄիջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը` Խորանաշատը 800 տարեկան է: Տավուշի մարզում գտնվող վանքը այսօր նաև սահմանապահ է: |
|
Մեր ՉինարինՏավուշի սահմանամերձ Չինարի գյուղում զրուցել ենք մեծ ու փոքրի հետ, լսել ենք նրանց հոգսերի ու երազանքների մասին: |
|
Արաքսի հովտի մարգարիտը՝ Ացախի ՄեխակավանումՖիլմը «Արաքսի հովտի մարգարիտ» անունով հայտնի Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի և Ավետարանի փրկության անհավանական ճանապարհորդությունն է` Ջրականից Հադրութ, ապա Ստեփանակերտ: Ֆիլմի մասնակիցները պատմում են՝ ինչպես անմատչելի բարձունքում կառուցվեց եկեղեցին, հազարավոր զինվորների ուխտատեղի ու աղոթավայր դարձավ և ինչպես իրենք՝ զինվորականները հակառակորդից փրկեցին հարազատ սրբավայրի խաչն ու Ավետարանը: |
|
Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողներըՀրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին: |