Սուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։
Ժանր: Մշակութային
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Սարգսյան
,
Ռեժիսոր Արամ Շահբազյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2025-01-06T21:10:00+04:00
Telecast type: Հաղորդում