Դրոշմ ինքնությանՍուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։ |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՈրպեսզի Քո անունը հաշտություն հաստատի Քրիստոս Աստված մեր, որ անուշ բույր ես Քեզ հավատացողների և Քո սիրով կապվածների սրտերում, Քո մարդասիրությամբ դարձրու մեզ Քեզ օթևաններ և բնակարաններ, և արժանի դարձրու մեզ բոլոր զգայարաններով և ամբողջ հոգով աշխատել Քո համար մեր կյանքի բոլոր օրերին՝ հավիտյան: Տե՛ր, լցրու մեզ Քո աստվածային պարգևների անուշահոտությամբ, և հեղիր մեր մեջ Քո Սուրբ Հոգու շնորհները, և մեզ հաղորդ դարձրու Քո Աթոռի փառքի ուրախության, և կանգնեցրու մեզ Քո առջև մաքուր և անբիծ, զարդարված սուրբ գործերով, որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի: |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՔանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ Օրհնված ձեթի այս բնությունը, որում միավորվում է Սուրբ Երրորդությունդ, շնորհեցիր մեզ` լինելու հուգու ճառագայթ, մտքի լուսավորություն, ճակատին՝ Տիրոջ նշան, շուրթերի պահապան, հոգու զորություն, ընդդեմ դևերի ախոյան, ցավերի փարատիչ, կույսերի պահպանություն, մանուկների աճում, ծերերի խնամք, նվիրյալների ձեռնադրիչ և թագավորների պսակ։ Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ և հիացմունքի արժանի գործեր, զարմանալի զորություններ: |
|
Մյուռոնօրհնության աղոթքներՍրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ Ողորմած Տե՛ր, առաքի՛ր Քո ամենազոր Սուրբ Հոգիդ առաջադրված այս Մյուռոնի վրա և արա սա՝ սրբության օծում, հոգևոր շնորհ, կյանք մեր կյանքի համար, հուգու և մարմնի պահապան և սրբարար, ցնծության յուղ, որ առաջադրվեց մեզ Օրենքներով և պայծառացավ Նոր Ուխտով. ըստ որի և Դու Ինքդ օծեցիր սուրբ առաքյալներին, և նրանք՝ բոլորին՝ ավազանի վերստին ծննդյամբ, որից մինչև այսօր վերստին ծնվում են Եկեղեցու մանուկները: Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ, և բոլոր Քո ծառաներին՝ տղամարդկանց և կանանց, սուրբ պահիր հոգով և մարմնով՝ զերծ լինելու ամեն չարությունից, լինելու Քեզ սեփական ժողովուրդ՝ այս մյուռոնով կնքված: Անբիծ լինելու, և Քեզ հետ, Հա՛յր, և Ամենասուրբ Հուգուդ հետ Քրիստոսին ունենալու իրենց սրտերում: |
|
Քաղաքական կիսամյակ. մաս 2-րդՔաղաքական ներկապնակի ամենագունեղ թեմաները Աննա Սարգսյանը «3-րդ հազարամյակի» տաղավարում քննարկել է բանիմաց մասնագետների հետ, որտեղ հնչած լավագույն մտքերը ներկայացնում ենք մեկ շնչով։ |
|
Ինչպես ստանալ դեկորատիվ պետությունՀՀ Սահմանադրության փոփոխություն, պետական խորհրդանիշերի վերանայում, անցյալի վերանայում, ազգային կառույցների դերի նվազեցում ևայլն: Ի՞նչ կապ ունեն հայաստանյան քաղաքական օրակարգ նետված այս թեզերը պետության անվտանգության և ցանկալի խաղաղության հետ: Ո՞րն է Հայսատանին ներկայացված իրական պահանջը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը այդ պահանջին: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ |
|
Հասարակական դիմադրությունը՝ անվտանգության հենասյունՏարածաշրջանը եռում է, ուժերի վերադասավորումն ընթանում է բավական կոշտ հակամարտություններով: Մենք 3 տարուց ավելի է՝ խաղաղության օրակարգ ենք հաստատում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պայմանավորվածություններ են ձեռք բերում Տավուշի հայկական գյուղերի տարածքների հանձնման հարցում: Հասարակական դիմադրության ցածր աստիճանը տարակուսանք է առաջացնում: Աննա Սարգսյանը անվտանգության թեման քննարկել է արևելագետ Արտյոմ Տոնոյանի հետ։ |
|
Ժողովուրդը և կառավարիչները44-օրյա պատերազմից հետո հասարակությունը ինքն իրեն չի կարողանում վերագտնել։ Պարտությունը, իշխանության զիջողական քաղաքականությունը, դիմադրողականության բացակայությունը բերել է հասարակական ապատիայի։ Հասարակությունը կորցրել է հավատն իր ռեսուրսների նկատմամբ, ինչի հետեւանքով պարտության հետեւանքներն ավելի կործանարար են։ Երբ կորցնում ես հավատը, արդեն պարտված ես։ Ինչպե՞ս ոտքի կանգնել և հաղթահարել պարտվածի հոգեբանությունը, ինչպե՞ս հաղթահարել պառակտումը։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ: |
|
Մերկ դիվանագիտությունԵրկիրը հայտնվել է ազգայինի, պետության, լեգիտիմության և քաղաքական ինքնության բարդ տուրբուլենտության գոտում։ Քաղաքական այս թեմաների դիապազոնն այնքան լայն է ու բազմազան, որ տպավորություն է, թե իսթեբլիշմենտը հասարակությանը հատուկ է ներքաշում այս հարապտույտ խոսակցության մեջ։ Սա այնքան վտանգավոր գործընթաց է, որ արդյունքում կարող է լինել Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ հայկական պետություն: Ինչպե՞ս ոտքի կանգնել և քայլել սեփական դրոշի տակ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ |
|
Շարունակվող սխրանք2022թ. հոկտեմբերին, Վենետիկի Ս. Ղազար հայկական կղզին հյուրընկալեց մարդասիրական արժեքներ գնահատող շուրջ 200 մարդու աշխարհի տարբեր երկրներից՝ միասին խոսելու մարդասիրության մասին խաթարված աշխարհում և միասին շնորհակալություն հայտնելու աշխարհում գործող բոլոր անհայտ ու հայտնի խիզախներին: Ֆիլմը պատմում է 2022թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման մասին: Մասնակցում են «Ավրորայի» համահիմնադիրներ՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնախժողովի անդամներ՝ Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային: |
|
Արցախ. Սուրբ ՀակոբավանքՄեծարանից Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: 13-րդ դարում Հակոբավանքը Հայոց Արևելից կողմերի՝ Արցախի և Ուտիքի նշանավոր ուխտատեղի է եղել և աթոռանիստ: Այստեղ է պահվել համաքրիստոնեական սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո համահայկական դրամահավաք է սկսվել վանքի նորոգության համար: |
|
Ու՞մ կողմն է իրավունքը2020թ.-ին և դրանից հետո արտաքին ագրեսիայի հետևանքով ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին կյանքի և սեփականության իրավունքից: Որքանո՞վ է պատասխանատու Հայաստանի Հանրապետությունը դրա համար: Ի՞նչ է ազգային կամ կոլետկիվ իրավունքը, ինչպե՞ս է միջազգային մակարդակում ճանաչվում այն: Գերակա՞ է արցախահայության ինքնորոշման իրավունքը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |