|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդԽորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրինՀայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ․ Հրանտ Մաթևոսյան, «Շները»Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը նրա «պատանեկան» գործերի թվին է դասվում և որոշակիորեն տարբերվում է հայ արձակի վարպետի մյուս հայտնի գործերից։ Գրողն այստեղ օգտագործում ոճական ուշագրավ հնարանքներ, նուրբ հղումներ անում հայ ու համաշխարհային գրականության այլ գործերի։ Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ինԲոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին: |
|
Ավետիք Իսահակյանի սերերն ու սիրերգությունըԱվետիք Իսահակյանի սիրերգության մասին խոսելիս ավանդաբար շեշտվում է բանաստեղծի պատանեկան սիրո՝ Շուշանիկի կերպարը, սակայն Իսահակյանի կյանքում ներշնչման այլ աղբյուրներ ևս եղել են։ Հատկապես վերջին տարիներին հրատարակված Իսահակյանի մեծածավալ նամականին հնարավորություն է տալիս առավել ակնառու տեսնել զգացմունքից՝ բանաստեղծություն ճանապարհն ու այդ բանաստեղծությունների իրական հասցեատերերին։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում այս հարցերն են քննարկում գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ձայնն ու խոսքը հոգևոր երգերում, մաս 2Հոգևոր երգերն ընդհանրական բնույթ ունեն, քանի որ հիմնված են Սուրբգրային բնագրերի վրա, կապված են որոշակի տոների ու ծեսերի հետ։ Այս դեպքում որտե՞ղ է դրանց ինքնատիպությունը, հեղինակային կամ ազգային յուրահատկությունը։ Ինչպե՞ս է հայերենն արտահայտում ձայնի, խոսքի ու ծեսի միասնությունը, ի՞նչ են ներշնչում հավատացյալին կամ ունկնդրին հոգևոր երգերը և ի՞նչ միջոցներ են օգտագործում։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։ |
|
Ձայնն ու խոսքը հոգևոր երգերում, մաս 1Հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը` շարականները, հոգևոր երգերը ստեղծվելով որպես ծեսի բաղադրիչներ՝ ինքնահատուկ աղոթքներ են, որտեղ համադրվում են խոսքն ու մեղեդին, ծիսականն ու գեղարվեստականը, հեղինակային ու ընդհանրականը։ Ինչպե՞ս են մեր շարականագիրներն հասել այդպիսի առինքնող ներդաշնակության: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերն են քննարկում գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։ |
|
Համաստեղի արձակի հմայքըՀամաստեղի գրականությունն այն բացառիկներից է, որ միաժամանակ ջերմորեն ընդունվեց թե՛ Սփյուռքում, թե՛ Խորհրդային Հայաստանում։ Եվ դրա պատճառը բացարձակապես այն չէր, որ Համաստեղի արձակը չուներ որևէ կողմի համար անընդունելի կամ ոչ հարազատ գաղափարական շեշտադրումներ։ Գաղտնիքը նրա գրականության խորության, բարձր գեղարվեստականության ու ամենակարևորը՝ յուրօրինակ, երբեմն անբացատրելի հմայքի մեջ է։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրողի արձակի մասին զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ժանսեմ․Կենդանի գծի վարպետըԱյս տարի լրանում է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է «Ժանսեմ․Կենդանի գծի վարպետը» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը, որը ներառում է Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք: Ցուցադրության և Ժանսեմի արվեստի մասին «Արտֆոկուսում» խոսել են ցուցահանդեսի համադրողներ` ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար Նունե Թադևոսյանը: |
|
Գրականությունը մեկ րոպեումԺամանակները փոխվում են, տեխնոլոգիաները զարգանում, նույնիսկ արհեստական բանականությունն է ստեղծագործում։ Փոխվում են ընթերցողական ակնկալիքները, փոխվում են գրականության ներկայացման ու հանրահռչակամն ձևերը։ Ինչպե՞ս են արձագանքում գրականագետներն այս ամենին, ինչպե՞ս է հնարավոր ներկայացնել գրականությունը մեկ րոպեի ընթացքում։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, գրականագետ Ջեսահը: |
|
Արամ ԱվետիսյանԱրամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։ |












