Կարմիր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին Արցախում


1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Կարմի գյուղի Սուրբ Աստածածին եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Երից Մանկանց վանքն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Երից մանկանց վանքը հիմնադրվել է 17-րդ դարում: Պատկանել է պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաններին: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին Արցախում


Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին։ Հեղինակը ականավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է։ Աղավնո գյուղի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Սրբոց Նահատակացը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։

Հարություն Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո


Միայն 11-րդ վիրահատությունից հետո են կարողացել փրկել 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանի ոտքը։ Ռազմաճակատում վիրավորվելուց հետո բժիշկները հույս չեն տվել, որ նա կքայլի, նույնիսկ ոտքը ամպուտացնելու վարկած է քննարկվել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Չնայած Հարությունն արդեն կարողանում է քայլել, բայց իր մանկության երազանքը՝ դառնալ բռնցքամարտի չեմպիոն այլեւս չի կարող։ Հիմա Հրազդանում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբ, որտեղ մարզում է երեխաներին։

Փոքր Մհերի հոգեբանական դիմանկարը


Փոքր Մհերը «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության ամենախորհրդավոր, ամենատարբեր ընթերցումների հնարավորություն տվող կերպարն է: Բացի առասպելաբանական, գեղարվեստական, փիլիսոփայական մեկնաբանությունները, ուշագրավ է Փոքր Մհերի կերպարի հոգեբանական վերլուծությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և հոգեբան Արամ Խաչատրյանը քննարկում են այս հերոսի ձևավորման ընկալման հոգեբանական առանձնահատկությունները:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը երեկ, այսօր ու վաղը


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ին` նկարչի կենդանության օրոք: Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է վարպետի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: Այցելուները հնարավորութուն ունեն նաև տեսնելու Սարյանի արվեստանոցը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիներին և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանի և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանի հետ:

 

Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքները ցուցադրվում են Գաֆէսճեան կենտրոնում


Երազներ կյանքի ու մահվան մասին
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Վալենտին Պոդպոմոգով․ «Երազներ կյանքի ու մահվան մասին»» խորագրով ցուցադրությունը: Ներկայացված են հայ անվանի գեղանկարիչ, կինոյի, մուլտիպլիկացիայի, դիզայնի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքները: Ցուցադրությունը նվիրված է արվեստագետի 100-ամյակին: Ստեղծագործությունների մի մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Վալենտին Պոդպոմոգովի կյանքի, ժառանգության և ստեղծագործական ուղու մասին «Արտֆոկուսում» խոսել են նկարչի այրին` Ասյա Պոդպոմոգովան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը:

Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունը


Խրիմյան Հայրիկի գործունեությունն որպես հոգևորական և որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ բարձր գնահատանքի և սրբազան խոնարհումի է արժանացել ժամանակակիցների և հետագա սերունդների կողմից։ Այդ գործունեության կարևորագույն հատույթներից մեկը Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունն է, որը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Մարկոս Գրիգորյանի մասին խոսում է արվեստաբան Իվեթ Թաջարյանը


Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը Հայաստանին նվիրեց շուրջ 2000 հայկական, իրանական ու եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, որոնք 6 հազար տարվա պատմություն ունեն: Նա իր օրինակով առաջարկեց հայ գորգագործությունը զարգացնել նոր ուղղություններով: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանն ու արվեստագիտության թեկնածու, Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը քննարկել են Մարկոս Գրիգորյանի գործունեությունը։

Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնը


Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս է բաշխվել ներկաներին:

Արմեն Միսկարյանը 44-օրյա պատերազմից հետո


Արմեն Միսկարյանը ավագ եղբոր հետ որպես պայմանագրային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին: Քարվաճառում ԱԹՍ-ի հարվածից դիմածնոտային ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևան։ Միայն հիվանդանոցում՝ բարդ վիրահատություններից հետո ուշքի գալով իմացել է, որ եղբայրը զոհվել է: Նույնիսկ չորս վիրահատություններից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա աչքը։ Իր երկու և եղբոր հինգ մանկահասակ զավակների խնամքը հիմնականում իր ուսերին է: Արմենն իր հարկի տակ է ընդունել նաև այրի քրոջ ընտանիքին, որտեղ նույնպես երկու երեխա կա:

Նամակ Փրկչին


Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» երկում ներկայացնում է Եդեսիայի Աբգար թագավորի և Հիսուս Քրիստոսի նամակագրությունը: Այս ուշագրավ մոտիվը հայտնի է նաև հայ և օտար այլ աղբյուրներից և իր նոր արտահայտությունն է գտնում հետագա շրջանի հայ գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը թագավորի ու Փրկչի նամակագրությանը թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: