Հինգ բադիկներ


Րաֆֆի Կավուկիան «Հինգ բադիկներ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:
Երեխաները  երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։

Զմփիկ զմփիկ


Ժողովրդական երգ «Զմփիկ զմփիկ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:

Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։
 

Գրական ընթացքի անտեսանելի մասնակիցները


Կարող է թվալ, որ գրական ընթացքը կայանում է միայն գրողների և ընթերցողների, երբեմն էլ գրականագետների մասնակցությամբ, սակայն այս պրոցեսում կան նաև այլ մասնակիցներ։ Խմբագիրները, հրատարակիչները, ձևավորողները, թարգմանիչները հաճախ կարևոր ու զգալի ազդեցություն են ունենում գրական երկի կայացման ու տարածման գործում։ Գրական ընթացքի այս երևույթները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվել է Երեկոյան Պատարագ


Մասյացոտնի թեմի եկեղեցիներում երեքշաբթի և հինգշաբթի օրերին թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ երեկոյան ժամերին մատուցվող սուրբ և անմահ Պատարագը հավատքի շինության և միասնականության համար է։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագ է մատուցել հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը:

 

Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում


Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դիմել է հավատացյալներին․ «Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ոչ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով»։ Սրբազան հայրն արդեն մեկ ամիս է անազատության մեջ է:

 

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդ


Խորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

 

Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրին


Հայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը:

Մեկ պատմվածքի շուրջ․ Հրանտ Մաթևոսյան, «Շները»


Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը նրա «պատանեկան» գործերի թվին է դասվում և որոշակիորեն տարբերվում է հայ արձակի վարպետի մյուս հայտնի գործերից։ Գրողն այստեղ օգտագործում ոճական ուշագրավ հնարանքներ, նուրբ հղումներ անում հայ ու համաշխարհային գրականության այլ գործերի։ Հրանտ Մաթևոսյանի «Շները» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ին


Բոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը


2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին:

Ավետիք Իսահակյանի սերերն ու սիրերգությունը


Ավետիք Իսահակյանի սիրերգության մասին խոսելիս ավանդաբար շեշտվում է բանաստեղծի պատանեկան սիրո՝ Շուշանիկի կերպարը, սակայն Իսահակյանի կյանքում ներշնչման այլ աղբյուրներ ևս եղել են։ Հատկապես վերջին տարիներին հրատարակված Իսահակյանի մեծածավալ նամականին հնարավորություն է տալիս առավել ակնառու տեսնել զգացմունքից՝ բանաստեղծություն ճանապարհն ու այդ բանաստեղծությունների իրական հասցեատերերին։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում այս հարցերն են քննարկում գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ձայնն ու խոսքը հոգևոր երգերում, մաս 2


Հոգևոր երգերն ընդհանրական բնույթ ունեն, քանի որ հիմնված են Սուրբգրային բնագրերի վրա, կապված են որոշակի տոների ու ծեսերի հետ։ Այս դեպքում որտե՞ղ է դրանց ինքնատիպությունը, հեղինակային կամ ազգային յուրահատկությունը։ Ինչպե՞ս է հայերենն արտահայտում ձայնի, խոսքի ու ծեսի միասնությունը, ի՞նչ են ներշնչում հավատացյալին կամ ունկնդրին հոգևոր երգերը և ի՞նչ միջոցներ են օգտագործում։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։