Խնուշինակի Սբ. Աստվածածինն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածինը երկու լայնաթռիչք կամարների վրա կառուցված բազիլիկ է: Կառուցվել է 1860 թվականին, շուշեցի Հայրապետ բեկ Դոլուխանյանցի միջոցներով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին եկեղեցին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Խնուշինակի Սուրբ Աստվածածինը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Բռի եղցի վանական համալիրն Արցախում


Բռի եղցի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Կառուցվել է 13-րդ դարում: Վանական համալիրը հայտնի է հատկապես իր որմնափակ խաչքարերով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Հացի գյուղի Բռի եղցի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Խաչքարերի հովիտն Արցախում


Արցախի Շահմասուր գյուղի ճամփեզրին է գտնվում Խաչքարերի հովիտ կոչվող տարածքը, որը միջնադարյան հայկական գերեզմանատուն է: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պաշտոնապես վավերացված խաչքարային հուշարձանների թիվը հասնում է երկու հազարի: 2023թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթումից հետո դրանց վիճակն անհայտ է։

 

Կոշիկ անապատ վանական համալիրն Արցախում


Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Վանքը Արցախի Խաղբակյան իշխանների հոգևոր կենտրոնատեղիներից էր: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Վանքի՝ Կոշիկ անվանումը, հավանաբար, գոշք բառից է. գոշք ասում են լեռներում ապրող ճգնավորների խմբին: 2023թ.-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Հայկական ռոքն ու ոչ ֆորմալ կրթությունը


2013 թվականին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում "The Levels of Sound" երաժշտական դասընթացների ժամանակ Արիկ Գրիգորյանը հիմնադրել է «Թմբաթա» խումբը: Այսօր խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտասահմանում: Խմբի անդամները 14-21 տարեկան երիտասարդներ են: Նրանց գործունեության, հայկական ռոքի, ոչ ֆորմալ երաժշտական կրթության, Հայաստանում ալտերնատիվ երաժշտության խնդիրենրի մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է ռոք երաժիշտ, մանկավարժ Արիկ Գրիգորյանի հետ:

Հակոբավանքն Արցախում


Վաղ միջնադարում հիմնադրված Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: Հետագա դարերում Արցախի հայ իշխաննները վերակառուցել են այն, 13-րդ դարում Հակոբավանքն արդեն վանական մեծ համալիր էր։ 2020 թվականին համահայկական դրամահավաք էր սկսվել վանքի վերականգնման համար։ 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Մեկ պատմվածքի շուրջ. Աղասի Այվազյան, «Կիրակոսը»


Ողբերգության ու մարդասիրության, խղճի և հույսի մասին պատմող Աղասի Այվազյանի «Կիրակոսը» պատմվածքը, թեև հեղինակի վաղ գործերից է, սակայն ամփոփում է նրա ստեղծագործության հիմնական գաղափարները: Ո՞վ է Կիրակոսը, ի՞նչ կապ ունի խղճի հետ, որո՞նք են պատմվածքի ուղերձները: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանն այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Կարմիր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին Արցախում


1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Կարմի գյուղի Սուրբ Աստածածին եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Երից Մանկանց վանքն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Երից մանկանց վանքը հիմնադրվել է 17-րդ դարում: Պատկանել է պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաններին: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին Արցախում


Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին։ Հեղինակը ականավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է։ Աղավնո գյուղի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Սրբոց Նահատակացը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։

Հարություն Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո


Միայն 11-րդ վիրահատությունից հետո են կարողացել փրկել 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանի ոտքը։ Ռազմաճակատում վիրավորվելուց հետո բժիշկները հույս չեն տվել, որ նա կքայլի, նույնիսկ ոտքը ամպուտացնելու վարկած է քննարկվել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Չնայած Հարությունն արդեն կարողանում է քայլել, բայց իր մանկության երազանքը՝ դառնալ բռնցքամարտի չեմպիոն այլեւս չի կարող։ Հիմա Հրազդանում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբ, որտեղ մարզում է երեխաներին։

Փոքր Մհերի հոգեբանական դիմանկարը


Փոքր Մհերը «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության ամենախորհրդավոր, ամենատարբեր ընթերցումների հնարավորություն տվող կերպարն է: Բացի առասպելաբանական, գեղարվեստական, փիլիսոփայական մեկնաբանությունները, ուշագրավ է Փոքր Մհերի կերպարի հոգեբանական վերլուծությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և հոգեբան Արամ Խաչատրյանը քննարկում են այս հերոսի ձևավորման ընկալման հոգեբանական առանձնահատկությունները: