Հայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը:

2025-11-09T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ