Ո՞վ է թաքնված Հայ եկեղեցու դեմ արշավի թիկունքում


Իրավապաշտպաններն ահազանգում են ինքնիշխանության բարձրացման քողի տակ իրականում պետականության կորստի տանող վտանգավոր գործընթացների մասին: Դրա ամենաակնառու դրսևորումներից է արևմտյան անվտանգային «հովանոցի» պատրանք ստեղծելը, ինչը երկիրը տանում է դեպի թուրքական ու ադրբեջանական կախվածություն, ինչպես նաև խաթարում է պարենային անվտանգությունն ու թիրախավորում Հայ եկեղեցին: Ո՞րն է այս գլոբալ ծրագրերին միակ հակազդման միջոցը և ի՞նչ է իրականում տեղի ունենում: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

Դիտեք զրույցի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ: www.shoghakat.am/am/telecasts/38391

Կանաչ լույս՝ ՀՀ անվտանգության համակարգը կազմաքանդողների համար


Իրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանում քաղաքական հետապնդումների և հալածանքների աննախադեպ ծավալի վերաբերյալ: Դրա ամենաակնառու դրսևորումներից մեկը հակաեկեղեցական արշավն է, որն ընթանում է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտումներով: Սակայն կարծիք կա, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ կատարվող խախտումներին: Ո՞վ է կանաչ լույս վառել Հայաստանի իշխանությունների համար: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը:

Ամուլսարի դեպքը՝ ցուցիչ


Ինչպե՞ս են հանրային կարևորության հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Հնարավո՞ր է արդյոք առանց միջազգային աջակցության պայքարել «պետական մեքենայի» դեմ։ Ի՞նչ ազդեցություն ունեցան Ամուլսարի պայքարը, Արցախի կորուստն ու հոգեբանական ընկճվածությունը հանրային ակտիվության վրա։ Ե՞րբ է իրականում ակտիվանում քաղաքացիական հասարակությունը, և ինչո՞ւ է պետական բռնության կիրառումը վտանգավոր հենց իշխանությունների համար։ Աննա Սարգսյանը շարունակել է զրույցը իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ։

Զրույցի առաջին հատվածը դիտեք ԱՅՍՏԵՂ։ https://shoghakat.am/am/telecasts/38340

Բորոտի և անդամալույծի բժշկությունը (5:12-26)


Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 12-26-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը բժշկում բորոտ և անդամալույծ մարդկանց և թե ինչպես է Նրա համբավն ավելի ու ավելի տարածվում։ Ի՞նչն է ավելի կարևոր աղոթքի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ու աղոթքն օգնել մեր հարազատներին։ Ո՞ւմ է պատկանում մեղքերը ներելու իրավունքը։ Արդյո՞ք մենք փառաբանում ենք Աստծուն աղոթքի պատասխանը ստանալուց հետո։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Ձկնորսներից՝ առաքյալներ (5:1-11)


Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 1-11-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը Գեննեսարեթի ծովակի ափին, նավակի վրա նստած, ուսուցանում էր ժողովրդին, ապա օգնեց ձկնորսներին առատ ձուկ որսալ և դիմելով Սիմոնին՝ հորդորեց չվախենալ, քանի որ նա այսուհետ պետք է մարդկանց որսա կյանքի համար։ Ինչպե՞ս դուրս գալ անձնական ջանքերի ձախողումից և վստահել Աստծուն։ Արդյո՞ք որևէ մեկը անարժան է Աստծո ողորմությանը։ Ինչպե՞ս համատեղենք աշխարհիկ, առօրյա զբաղմունքները հոգևոր առաքելության հետ։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Կայե՞ն, թե՞ Աբել. Հավերժական ընտրություն


Կայենի և Աբելի պատմությունն արդյո՞ք միայն անցյալի մասին է, թե՞ ամենքիս ներկան է, երբ հաճախ կրում ենք թե մարդասպան Կայենի և թե զոհաբերվող Աբելի հոգեվիճակները։ Ինչպե՞ս է հուզական ճանաչողության բացակայությունը հանգեցնում չկառավարվող ճգնաժամի ու ողբերգության։ Ինչպե՞ս գտնել կատարյալ ներդաշնակություն ինքներս մեզ հետ և շրջապատի հետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Ուխտի օր Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ վերաօծված սրբավայրի 12-րդ տարեդարձն ու ուխտի օրը, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվել էր Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Տոնական Պատարագ է մատուցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։

 

Հայ հոգևորականության դերակատարությունը հայոց հերոսամարտերում


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են ոչ միայն Ավարայրից մինչև Սարդարապատի հերոսամարտ հայ հոգևորականության գործուն մասնակցության մասին, այլև հայ եկեղեցու գրկում ազատագրական պայքարի լեգենդի ծնունդի ու հասունացման մասին։

Արևշատի եկեղեցու օծման 20-ամյակը


Մասյացոտնի թեմի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հուլիսի 23-ին մատուցվել է ուխտի պատարագ՝ նվիրված սրբավայրի օծման 20-ամյակին։ Արարողության ընթացքում քարոզ է խոսել թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

 

Մայր Աթոռը՝ սփյուռքահայ երիտասարդների կեցավայր և կրթավայր


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց հայագիտական և կրոնագիտական եռշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 18–ից 25 տարեկան 30 երիտասարդ։ Ծրագրի ընթացքում նրանք խորացրել են հայոց լեզվի ու պատմության իմացությունը, հանդիպել Վեհափառ Հայրապետին, այցելել սրբավայրեր և Հայորդյաց տանն ընդգրկվել ազգային արվեստների խմբակներում։ Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 3-ին։

Կորսված լեհահայ համայնք


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են կորսված լեհահայ համայնքի մասին՝ վեր հանելով հայ առաքելական եկեղեցու և հայոց դավանանքի դերն ինքնության պահպանման գործում։

Կայենի համախտանիշը՝ նախանձից բռնություն


Ըստ սուրբգրային տարբեր դրվագների ու կերպարների՝ ի՞նչ է ճգնաժամը, և ինչո՞ւ է Կայենի ու Աբելի պատմությունը համարվում ճգնաժամը չհաղթահարելու վառ օրինակ։ Ինչպե՞ս մեղքը խաթարեց մարդու կապը բնության ու Աստծո հետ, որո՞նք են Կայեն և Աբել անունների հոգևոր իմաստները, և ինչպիսի՞ զոհաբերություն է ընդունում Աստված։ Ինչո՞ւ Կայենը չլսեց Իր հետ խոսող Աստծո ձայնը, ինչը մղեց նրան եղբայրասպանության, և ինչո՞ւ է Աստծո կամքը ճանաչելը լավագույն դեղամիջոցը մարդկային ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մեկնում է Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։