|
Հալածանքներ Հայոց եկեղեցու դեմ՝ խորհրդային անաստավածության տարիներին«Տաղավարում» հաղորդաշարի հեղինակ, արձակագիր Հովհաննես Երանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը առաջիկա ամիսներին քննարկելու են Հայ Առաքելական Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայ մշակույթ առնչությունները։ Առաջին հաղորդման թեման է խորհրդային անաստվածության տարիներին Հայոց եկեղեցու դեմ հալածանքներն ու բռնությունները։ Ինչպե՞ս կարողացավ եկեղեցին դուրս գալ այդ ծանրագույն վիճակից հաղթանակած, և ինչ է այն մեզ հուշում այսօր։ |
|
Լույս է տեսել Հովհաննես արքաեղբոր և Գռների մանրանկարչական դպրոցի մասին աշխատությունը«Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը» խորագրով անգլերեն հատորը Մոնպելյեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին: Հովհաննես արքեպիսկոպոսը՝ Հեթում Առաջին արքայի եղբայրը, Գռների մանրանկարչական դպրոց է հիմնել և համարվում է 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայում մանրանկարչական նոր ուղղության հիմնադիրը: Իշխանական ծագմամբ այս հոգևորականը այդ շրջանի Կիլիկայում արվեստների և գիտության մեծագույն հովանավորն է եղել: |
|
Կյանքի իրավունքը. «ինքնասպանություն և ինքնազոհողություն»Քրիստոնեական ընկալման մեջ կյանքը չի պատկանում որևէ մեկին, քանի որ կյանքի ակնաղբյուրը Աստված է, հետևաբար ուրիշի կյանքի դեմ ոտնձգությունը Մի սպանիր պատվիրանի կոպտագույն խախտում է, բայց նաև կոպտագույն խախտում է սեփական անձի դեմ ոտնձգությունը։ Ինչո՞ւ է Հիսուս ասում, որ բոլոր տեսակի մեղքերի մեջ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է աններելի մեղք և ինչո՞վ է այն հավասարազոր ինքնասպանության ճանապարհով մահվան ընտրությանը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունըՎատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը: |
|
Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը թարգմանվել է հայերենՊատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը: Թեմաներից շատերին հեղինակը տարբեր հարթակներում ու գիտական հանդեսներում անդրադարձել է հոդվածներով: Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը լույս է տեսել անգլերենով, այժմ ընթերցողի սեղանին է նաև հայերեն հրատարակությունը: |
|
Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակելՀնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված ավելի քան կես միլիոն թրքախոս և հայերեն չիմացող հայերի հաղորդակցության միջոցը։ Այդ լեզվով են թարգմանվել համաշխարհային դասականների ու ժամանակի հայտնի հեղինակների գործեր։ |
|
Երիտթուրքական կառավարությունը երեխաներին բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրելՆրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական ընտանիքներին այն բնակավայրերում, որտեղ հայկական տարրը բացակայում էր։ |
|
Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի՝ աշխարհում միակ թանգարանըԹանգարանում որբերի կյանքին նվիրված իրեր են, վավերագրեր, լուսանկարներ և որբացուցակներ: Բակի խորքում տեղադրված է Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանաքարը՝ «հայ որբերի մայր» արձանագրությամբ: Մյուս կողմում ցնցոտիներով հայ որբերին պատկերող քանդակաշարն են։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքը հիմնվել է 1920 թվականին, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի նախաձեռնությամբ որպես ապաստարան՝ հայ որբերի համար։ |
|
Ապրիլի 24-ի հոգեհանգստի արարողություններին փոխարինել է բարեխոսության կարգըՀայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս, հավատացյալները խնդրում են Հայոց Ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում՝ 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար: 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են՝ 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։ |
|
Հիբրիդային պատերազմ ՀՀ դեմ. Առաջին ճակատը՝ Հայ եկեղեցիԱպրիլի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկում հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Դրանից մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակում է 2026թ. իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարված Հայ եկեղեցուն: Մասնագետները քննարկում են այս ծրագրի ոչ միայն հակասահմանադրական, այլև հայ ժողովրդի և Հայաստանի շահերին դեմ լինելը: Ո՞րն է այդ դեպքում Հայ եկեղեցու դեմ արշավի դրդապատճառը և ո՞ւմ է հաշվետու այս հարցում իշխող քաղաքական ուժը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ: |
|
Կյանքի իրավունքը. «Մի´ սպանիր»Տասնաբանյայի ամենահայտնի խոսքն է՝ Մի սպանիր։ Դրանով ամրագրվում է մարդու կյանքի իրավունքը։ Սա սահմանափակում է մարդու սպանելու՝ ուրիշի կյանքը խլելու իրավունքը։ Պարտականություն է, որպեսզի պաշտպանված լինի նաև քո կյանքը։ Այսինքն՝ մի սպանիր, որպեսզի նաև քեզ չսպանեն։ Այստեղ երևում է իրավունք-պարտականություն փոխկապակցվածությունը։ Մի սպանիր պատվիրանն ինչպե՞ս կարող է սահմանել մեր իրավունքներն ու պարտականությունները. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մարիամի օրհներգությունը (1:46-56)Ըստ Ղուկասի, Մարիամն ասաց՝ իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա և այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև Ամենազոր Տերը մեծամեծ գործեր արեց ինձ համար և նրա անունը Սուրբ է։ Օրհներգի այս հատվածը հռչակումն է այն հանգամանքի, որ Աստվածամայրը գիտի, թե ինչ է տեղի ունենում։ Ինքը դեռատի օրիորդ լինելով, մեծ փորձառություն չունենալով, կյանքը ճանաչած չլինելով հանդերձ, Սուրբ Հոգու կողմից ներշնչանք ունենալով կարողանում է հստակ բարձրաձայնել, որ այն, ինչ իր կյանքում տեղի է ունենում Աստծո օրհնությամբ է։ Ինչի՞ մասին է Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 46-56-րդ համարներում ներկայացված Մարիամ Աստվածամոր օրհներգությունը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |











