|
Վազգենյան դպրանոցի բակալավրիատի և մագիստրատուրայի սաները հանձնել են ավարտական քննությունները4-րդ լսարանի սաները Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններն են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա: 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով կավարտեն և կանցնեն ծառայության։ Վեց լսարաններում սովորում է 67 ուսանող, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը: Քննությունները հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայր Աթոռի սարկավագաց դասին, իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայր Աթոռի թեմերում և եկեղեցապատկան կառույցներում: |
|
Միքայել Սրբազանը Վերաքննիչ դատարանին հորդորել է ճշմարտության համաձայն դատավճիռ կայացնելՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում պնդել են, որ սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում և նրա դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է: Ըստ Արա Զոհրաբյանի՝ սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել: Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և արդարացնել սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ |
|
Քարոզարշավ-2026. ի՞նչ է պատմում մեդիանԻնչո՞ւ 2026-ի քարոզարշավի ընթացքում առաջ մղվեց ընտրակաշառքի թեման, երբ իրականում հայաստանյան խնդիրները և մարդկանց հուզող թեմաները այլ են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Միշտ կապի մեջ Հայաստանը և 2026-ի ընտրությունները» վիճակագրական տվյալներ: Աննա Սարգսյանը զրուցել է կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: |
|
Աշխատանք՝ ծառայությո՞ւն, թե՞ ստրկությունԻնչո՞ւ է Աստվածաշնչում աշխատանքը մարդուն որպես կոչում և առաքելություն, նաև որպես օրհնություն տրվում. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ ժողովրդի իրավունքներըՎատիկանի գաղտնի արխիվի հետազոտության հիման վրա գրված՝ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը լուրջ ազդակ դարձավ, որպեսզի 2016թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այժմ քննարկվում են ԳԴՀ-ում ժխտողականությունը քրեականացնելու, դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծելու և այլ թեմաներ: Տասնամյակների ի՞նչ աշխատանք է ընկած այս գործընթացների հիմքում, որոնք իրականացնում են Սփյուռքի հայկական կառույցները: Որքանո՞վ է ազդում այդ աշխատանքի վրա Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ: |
|
Արարատում տոնել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձըԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատ քաղաք է տեղափոխվել Խաչափայտի սրբազան մասունքը։ Արարատի Ս. Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ: Թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը ներկայացրել է Տիրոջ Կենարար խաչափայտի մասունքի զորությունը և հորդորել աղոթել ու կենդանի պահել Աստծո տունը: Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղարվեստական հանդիսություն, և մատաղի հյուրասիրություն։ |
|
Հիսուսի մկրտությունը և ազգաբանությունը (3:21-38)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 21-38-րդ համարներում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուս մկրտվեց, թեպետ ոչ մի մեղք չէր գործել, մկրտվեց, որպեսզի չտարբերվի, չառանձնանա մյուսներից, մկրտվեց, որպեսզի իր խոնարհությունը ցույց տա. Ավետարանական հատվածը մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Բաբելոն՝ հանրային մեղքԵ՞րբ է ներկայացվում Բաբելոնի աշտարակաշինությունը, ո՞վ էր Նեմրովթը, ինչո՞ւ այդ շրջանում գոյություն ուներ մեկ լեզու, ինչպե՞ս է Աստված արձագանքում այդ շինությանը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետը, եկեղեցականներն ու հավատացյալները աղոթել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Հայրապետական մաղթանքի հնչյունների ներքո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնություն է բաշխել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում հավաքված մարդկանց: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրել է Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասումՆորին Սրբությունն ընտրատեղամաս է ժամանել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ընտրությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է ընտրատեղամասի մոտ հավաքված լրագրողների հարցերին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու հիշատակըԵլն ի Վիրապի առիթով տոնական պատարագ է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապ է տեղափոխվել առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող խաչաձև մասունքարանը: Այս խորհրդանշական վերադարձը միավորում է սրբությունը, պատմական անցյալը և կենդանի հավատքը։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներից մեկն է«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի 2023 թվականից իրականացրած պարբերական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներն են Զինված ուժերը՝ 69.6 տոկոս և Հայ Առաքելական Եկեղեցին՝ 65,3 տոկոս ցուցանիշով: Հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը «Արար»-ի և միջազգային այլ կառույցների հետազոտության արդյունքներն ամփոփել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արդի փոխակերպումների պայմաններում» խորագրով ժողովածուում: Աշխատությունը լույս է տեսել Մայր Աթոռի Թամար և Վաչե Մանուկյան Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի հեղինակային խմբագրմամբ և նախաձեռնությամբ: |











