
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովի անդամները Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումնանի ուղեկցությամբ այցելել են Գեղարդավանք: Հոգևորականները շրջել են Գեղարդավանքում, ծանոթացել՝ եկեղեցու ճարտարապետությանը, սրբազան պատմությանը, ապա նրանց մասնակցությամբ կատարվել է էկումենիկ աղոթք, որի ընթացքում հնչել են տարբեր լեզուներով աղոթքներ ու շարականներ:
2025-09-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ