
Փաստաբաններն արձանագրել են, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել Սրբազանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք ունի։ Դատավորը կանխակալ է տրամադրված և շահագրգռված է, որպեսզի Միքայել սրբազանի գործն իր վարույթում մնա: Նրանց գնահատմամբ՝ դատավորը գործը քննում է ընդդատության կանոնների կոպիտ խախտմամբ։ Սրբազանը հարցազրույցները տվել է Շիրակի մարզում, հետևաբար գործը պետք է քննվի Շիրակի մարզի դատարանում, սակայն դատավորն անում է հնարավոր ամեն բան վճիռն անձամբ կայացնելու համար: Փաստաբանների միջնորդությամբ դատարանը թույլ է տվել, որպեսզի սրբազանին տեսակցեն բոլորը, բացի լրագրողներից։
2025-08-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ