Ժամանակակից երաժշտություն. Վաչե Շարաֆյան


Երաժշտությունն, անշուշտ, պահում է կապն իր ժամանակի հետ։ Բայց ժամանակակից երաժշտությունը չի սահմանափակվում իր ստեղծման ժամանակով։ Այն ձևավորում է նոր լեզու, նոր ձև, նոր մտածողություն։ Նաև՝ հիշողության և գաղափարի միասնություն։

Տոնի մշակույթ. Ռուզաննա Ծատուրյան


Ամանոր՝ նոր օր Ամանորի մշակութային խորհուրդը հայ իրականության մեջ նախ և առաջ հնի ավարտն է և նորի ընդունումը։ Եվ հատկապես Ամանորին հայի սեղանը եղել է առատ ու համեղ։ Իսկ երբ ընտանիքը բոլորվում է սեղանի շուրջ՝ հիշելով, կիսելով, շնորհակալ լինելով, ամանորը դուրս է գալիս շքեղության մրցույթից, որկրամոլության վտանգից, և հացը ստանում է կյանքի շարունակության, ցորենն ու փլավը՝ բերրիության, մեղրն ու չիրը՝ քաղցր կյանքի խորհուրդ։

Անկեղծություն


Ո՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Վահագն Տեր-Հակոբյան


Կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը համոզված է, որ կյանքում պետք է միշտ ուսանող լինել, աճելու ու փոխվելու համար: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը զրուցել է Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հիմնադիր և փոխնախագահ Վահագն Տեր-Հակոբյանի հետ։

Վիգեն Գալստյան


Ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռնիզմի հոսքերը. Սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին վերառությամբ» ցուցահանդեսը: Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, ցուցադրությունը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների և արվեստագետների միջև։ Ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը «Արտֆոկուսում» խոսել է ցուցահանդեսի և անցնող տարում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած կարևոր մշակութային իրադարձությունների մասին:

Պարսկական սուֆիական պոեզիա


Պարսկական սուֆիական պոեզիայի երկու մեծագույն դեմքեր՝ Ռումին և Հաֆեզը, ապրել և ստեղծագործել են 1 դար տարբերությամբ։ Բայց երկուսն էլ Աստծուն փնտրել են սիրո և ազատության մեջ։ Ռումին մարդուն տանում է հոգևոր մի ճանապարհով, որտեղ ես-ն այրվում է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Իսկ Հաֆեզը նույն ճանապարհն անցնում է ժպիտով, հեգնանքով, մի գավաթ գինով։

Կասկադի անավարտ վերջաբանը


Քաղաքապետարանը հայտարարել է, որ Կասկադի վերին հատվածի շինարարությունն սկսվում է՝ ըստ իրենց առաջադրած նախագծի։ Մինչդեռ գոյություն ունի հեղինակային, հիմնադիր, հաստատված, ցավոք, ոչ լրիվ իրականացված նախագիծ՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Փաստորեն, խզվելու է մայրաքաղաքի հատակագծի հյուսիս-հարավ առանցքը։ Քաղաքապետարանի խոսույթը Կասկադի մասին համեմված է ճարտարապետների մտահոգ մեջբերումներով, սակայն ներկայացված նախագիծն այլ բան է վկայում։

Անկեղծություն


Ո՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Ճշմարտախոսություն


Ինչո՞ւ է կործանարար սուտը, ի՞նչ նոր մեղքեր կարող է ծնել այն, ինչպե՞ս ազատվել դրանից։ Առաքինություններից ճշմարտախոսությունն է ներկայացնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Արդարություն


Ո՞րն է աստվածային և մարդկային արդարությունների ընկալման տարբերությունները, ի՞նչ է ասվում Սուրբ Գրքում արդարության մասին։ Առաքինություններից արդարությունն է մեկնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

«Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» գործունեությունը


Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Թեյթ» բրիտանական պատկերասրահում, Բրիտանական թանգարանում, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով: Արվեստագետ, ով իր հայրենիքին` Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։

ժամանակակից արվեստ


Ժամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։