![]() |
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, մաս 1Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը կատարել է Առնո Բաբաջանյանի «Մեղեդին» (փոխադրումը և գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի), «Խնոցի» ժողովրդական երգը (գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի) և «Ժպիտ» երգը, որի տեքստի հեղինակն է Գարիկ Բանդուրյանը, երաժշտության հեղինակը՝ Մելիք Մավիսակալյանն է, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է Վահե Հայրապետյանը։ |
![]() |
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, մաս 2Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը կատարել է«Երկիր Անառիկ» երգը (երաժշտությունը, խոսքը և գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի) և «Իմ Հայաստան» երգը, որի տեքստի հեղինակը Հովհաննես Ղուկասյանն է, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի։ Համույթի գեղարվեստական ղեկավար` Վահե Հայրապետյան:
|
![]() |
«Տալույս» երգչախումբ, մաս 1Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը հանդես է եկել հոգևոր երկացանկով: Երգչախումբը կատարել է Կոմիտաս վարդապետի «Հայր մեր», Ս. Գրիգոր Լուսավորչի «Լույս ի Լուսո», Ս. Մեսրոպ Մաշտոցի «Լույս փառաց», Ս. Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո» ստեղծագործություններով: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Մարիա Գալստյանը։ |
![]() |
«Տալույս» երգչախումբ, մաս 2Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը կատարել է Գաբրիել Երանյանի «Կիլիկիա» (մշակումը` Երվանդ Երկանյանի), Արթուր Գրիգորյանի «Նոր Տարի», Ռոբերտ Ամիրխանյանի «Դինգ-Դոնգ» (մշակումը` Լենա Թորոսյանի), Ռոբերտ Պետրոսյանի «Երկիր Հայրենի» ստեղծագործությունները: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Մարիա Գալստյանը։ |
![]() |
«Լեգատա» երգչախումբ, մաս 1«Լեգատա» երգչախումբը, որի խմբավարն է Ալվարդ Պետրոսյանը, կատարել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» երգը և Լուի Պրիմայի «Երգի՛ր, երգի՛ր, երգի՛ր» ստեղծագործությունը, մշակումը` Ֆիլիպ Քյորնի։ |
![]() |
«Լեգատա» երգչախումբ, մաս 2«Լեգատա» երգչախումբը, որի խմբավարն է Ալվարդ Պետրոսյանը, կատարում է Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Հենք Բիբի «Գլխարկներ» և Մոյրա Սմայլի «Ջուր բեր ինձ, Սիլվի» խմբերգերը: |
![]() |
«Կամար» երգչախումբ«Կամար» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Անահիտ Պապայանը, կատարել է Ս. Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» (մշակումը` Երվանդ Երկանյանի) և «Լոյս, լուսոյ մայր» (մշակումը` Դանիել Երաժշտի) տաղերը, «Օսաննա» ստեղծագործությունը (մշակումը` Թաթուլ Ալթունյանի), «Գացեք, տեսեք» աշխարհիկ խմբերգը (մշակումը` Քրիստափոր Կարա-Մուրզայի): |
![]() |
Տարեմուտին միանգամից երկու պրեմիերաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տարեմուտին երկու ներկայացման պրեմիերա է ցուցադրել: Տարին թատրոնի համար նշանակալից էր նորարարական նախագծերի իրականացման առումով: Վերաբացվել է թատերական ստուդիան, ստեղծվել է «Պաննո» արվեստի տունը, որը տեղծարար հարթակ է արվեստագետների համար. «Երևանյան միջազգային թատերական փառատոնը» բացառիկ հնարավորություն է ընձեռել թատերասեր հանդիսատեսին բացահայտելու համաշխարհային ճանաչում ունեցող` Սիմոն Աբգարյանի թատերախմբի ներկայացումը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը։ |
![]() |
Հոգատարություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՈ՞րն է հոգատարության քրիստոնեական ընկալումը, ինչ է նշանակաում հոգատարություն սեփական անձի, մերձավորի, հայրենիքի հանդեպ: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հոգատարության բոլոր դրսևորումները: |
![]() |
ՀավատքԱռաքինությունների շարքում ի՞նչ դեր ունի հավատը, ի՞նչ փորձությունների կամ դժվարությունների կարող է բախվել այս առաքինությունից զուրկ անձը, ինչպե՞ս է այն սերմանվում մեր մեջ. Մեկնաբանում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: |
![]() |
Ներողամտություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըԻնչպե՞ս ներել թշնամուն, ո՞վ է ներող մարդը: Ո՞ւմ կարելի է ներել, ի՞նչ է քարոզում Ավետարանը: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը խոսում է ներելու կարևորության մասին: |
![]() |
Անձնազոհություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՌոմանտիկ չէ՞ 21-րդ դարում խոսել անձնազոհության մասին: Ի՞նչ է անձնազոհությունը, արդյոք միայն կյանքը տալ հանուն գաղափարի: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը դիտարկում է անձնազոհության դրսևորումները: |