|
«Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» գործունեությունըՆրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Թեյթ» բրիտանական պատկերասրահում, Բրիտանական թանգարանում, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով: Արվեստագետ, ով իր հայրենիքին` Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։ |
|
«Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերը«Կայթ Մշակութային Հանգույցը» միջոլորտային էկոհամակարգ է, որը միավորում է մի քանի կազմակերպությունների, տասնյակ արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև հարյուրավոր ուսանողների՝ ապահովելու հայ մշակույթի կենսապտույտը՝ պահպանությունից մինչև զարգացում։ Ձեռք բերված գիտելիքն ու փորձը վերածվում են շոշափելի արդյունքների՝ գրքերի, ձայնագրությունների և ալբոմների, ֆիլմերի և տեսանյութերի, ինչպես նաև հանրային ներկայացումների, ձեռագործ աշխատանքների։ «Արտֆոկուսում» ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանը պատմել է «Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերի մասին: |
|
Արվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունըԱրվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունը |
|
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանի վերաբացումըՍեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանն` իր իրական, պատմական տարածքում: Նորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո, գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով: Կենտրոնում այսուհետև ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել: Կենտրոնն ունի հավակնոտ առաքելություն՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Անահիտ Մարգարյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: |
|
Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրինՀայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը: |
|
Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին: |
|
Ժանսեմ․Կենդանի գծի վարպետըԱյս տարի լրանում է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է «Ժանսեմ․Կենդանի գծի վարպետը» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը, որը ներառում է Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք: Ցուցադրության և Ժանսեմի արվեստի մասին «Արտֆոկուսում» խոսել են ցուցահանդեսի համադրողներ` ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար Նունե Թադևոսյանը: |
|
Բալետի վաստակավոր արտիստ Սյուզաննա ՓիրումյանըԲալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանը 18 տարեկանից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ է: Շուրջ քսան տարի եղել է թատրոնի առաջատար մենակատար: Տարիներ շարունակ ներգրավված է եղել հայկական բալետի զարգացման և նոր սերնդի կրթության գործում։ Արվեստաբան Անահիտ Մարգարյանի հյուրն «Արտֆոկուսում» վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանն է: |
|
Հայրիկ Մուրադյան 120Հայրիկ Մուրադյանն իր կյանքով և ստեղծագործությամբ կամրջեց ժամանակները՝ սերունդների միջև ձևավորեց կենդանի կապ և հաղորդեց արժեքներ, որոնք ձևավորում են մեր ինքնությունը։ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք և ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, ջութակահարուհի, Նարինե Դելալյանը: |
|
Հայաստանը դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնումԳեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, արդյունաբերական, գրաֆիկական և թանգարանային դիզայն։ Սրանք այն ուղղություններն են, որտեղ Կամո Նիգարյանը թողել է իր հետքը: Մայիսի 22-ից հուլիսի 6-ը ֆրանիսիայում անցկացվող Սենտ Էտիեն Միջազգային դիզայնի բիենալեում ուշադրության կենտրոնում Հայաստանն էր: Ցուցադրության և Կամո Նիգարյանի արվեստի, թանգարանային դիզայնի ոլորտում նրա կատարած հեղափոխական մոտեցումների մասին «Արտֆոկուսում» խոսել են համադրող, թանգարանագետ, Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը և Սենտ Էտին 13-րդ Միջազգային դիզայնի բիենալեի հայկական տաղավարի համադրողներից մեկը, «ԱՀԱ» կալեկտիվի հիմնադիր, արվեստաբան Նայիրի Խաչատուրեանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
|
«Ոսկե ծիրան» 2025Ավելի քան 20 տարի է «Ոսկե Ծիրանը» տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնն է։ Այն ցուցադրում է ֆիլմեր, որոնք ներկայացնում են տարբեր ազգերի և դավանանքի մարդկանց հույզերն, արումներն ու կյանքը: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» զրուցել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ: |
|
Հայաստանի պետական կամերային երգչախումբը 25 տարեկան էՀայաստանի պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ` որպես Հայաստանի պետական կամերային նվագախմբի կազմում գործող երգչախումբ։ 2008 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հիմնադրման 25-ամյակի առիթով` հունիսի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հոբելյանական համերգ։ Այս և նախորդ համերգաշրջանների կարևոր ելույթների, երաժշտական ավանդույթների, առաջիկա նախագծերի մասին «Արտֆոկուսում» խոսել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: |












