Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
հյուրը՝ Գևորգ Դանիելյան. մաս 2-րդ
«Պետք է ձևավորել անկախ փորձագետների ինստիտուտ, որոնք հասարակության և պետական իշխանության պատվերի շրջանակներում մշակեն նոր օրենքներ: Պետք է օգտվել արտասահմանյան իրավագետների փորձից, քանի որ մեր փորձագետներից շատերը պետական ապարատում են աշխատում և հաճախ կաշկանդվածություն ունեն»:
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
|
|
հյուրը՝ Գևորգ Դանիելյան. մաս 1-ին«Եկեղեցապատկան գույքի մի զգալի հատվածը, այդ թվում` Մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշևիկյան հեղափոխության արդյունքում, այսպես կոչված, «ազգայնացվել» են, դարձել պետական սեփականություն և տնօրինվում են առ այսօր: Եկեղեցուց հարկեր գանձել պահանջողները նախ պետք է վնասների լիարժեք փոխհատուցում պահանջեն, իսկ հարկերը կկազմեն վնասների մի չնչին մասը, որ կրել է եկեղեցին»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: |
|
հյուրը՝ Արմեն Ամիրյան
«Ագրեսիվ ներգործել է պետք հասարակության, քաղաքացու ճաշակի վրա, որովհետև մշակույթով ապրող քաղաքացին չի կարող ավեր գործել»:
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
|
|
հյուրը՝ Հայկ Քոթանջյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 25- ամյակին ընդառաջ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
|
|
հյուրը՝ Արման Թաթոյան
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրավասու չէ դատավճիռ փոխել, կամ միջամտել դատավարությայնը, սակայն այս կառույցի հետևողականության, ինչպես նաև անհատական բողոքների ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է դառնում անգամ օրենքներում հիմնարար դրույթներ փոփոխել»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
|
|
հյուրը՝ Բագրատ եպիսկոպոս ԳալստանյանՕր 6-րդ հաղորդաշարի տաղավարում Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Տարեսկզբյան առաջին զրույցը եկեղեցի-պետություն հարաբերությունների և հոգևորականի՝ հասարակական կյանքում ներգրավվածության մասին է: |
|
հյուրը՝ Հովհաննես Հովհաննիսյան«Ապրիլյան դեպքերը և հետագա զարգացումները վեր հանեցին մեր հասարակության դրական և բացասական կողմերը: Երկխոսության մշակույթի բացակայությունը շարունակում է ծայրահեղության մեջ գցել քաղաքական ուժերին, այդ թվում ընդդիմությանը»: Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է փիլիսոփայական գիտությունների դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: |
|
հյուրը՝ Հարություն Մեսրոբյան«Իրավիճակը կարող է շտկել միայն ազգային պետականամետ հոգեբանությունը»: Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: |
|
հյուրը՝ Հայկ Մարտիրոսյան. մաս 2-րդ
«Սիրիայում բոլոր ապստամբները իսլամիստ ծայրահեղականներ են: Նրանք զարկ տվեցին կրոնապետությունների ստեղծմանը և աշխարին ներկայացրին դա որպես ժողովրդավարության հաստատման փորձ: Ցավալի արդյունքն ակնհայտ է»:
Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
|
|
հյուրը՝ Հայկ Մարտիրոսյան. մաս 1-ին
«Սիրիայում բոլոր ապստամբները իսլամիստ ծայրահեղականներ են: Նրանք զարկ տվեցին կրոնապետությունների ստեղծմանը և աշխարին ներկայացրին դա որպես ժողովրդավարության հաստատման փորձ: Ցավալի արդյունքն ակնհայտ է»:
Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
|
|
հյուրը՝ Հակոբ ՍիմոնյանԱղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում պահպանված միակ պատմամշակութային հուշարձանն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյուններ: Ռուբեն վարդապետ Զարգարյանը Օր 6-րդ հաղորդաշարի տաղավարում հյուընկալել է Աղձքի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին: |
|
հյուրը՝ Նվարդ Մանասյան«Անզորության, վախի ու թերարժեքության զգացողություն մարդիկ ապրում են, երբ նրանց չի ուղղորդում անբեկանելի իղձը, մղումը՝ տնօրինելու ճանապարհը, ճանաչելու սեփական գիտելիքները և իրավունքներդը»: Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը: |











