Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում գործող միակ Աստվածաբանական համալսարանն է։ 2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվել է բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թվականից, նկատի առնելով ուսումնական ծրագրերի որակը, ճեմարանին տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր: 2016-ին Ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվել է ասպիրանտական լսարան, որտեղ կարող են ընդունվել ինչպես հոգևոր աստիճան ունեցող, այնպես էլ աշխարհիկ մարդիկ: Իր գոյության ողջ ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանն ու նրա սաները մշտապես վայելել են Ամենայն հայոց հայրապետների խնամքը և հոգատարությունը:

 
Ժանր: Հոգևոր
2022-09-11T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ