|
Պատարագի շնչով. նոր ցուցահանդես Ռուբեն Սևակ թանգարանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է երիտասարդ նկարչուհի Նոնա Հովհաննիսյանի «Պատարագի շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներում պատկերված են հոգևորականներ և միանձնուհիներ՝ սուրբ պատարագի խորհրդակատարության ու աղոթական վիճակի մեջ։ Ցուցահանդեսը թանգարանում կգործի ևս մեկ ամիս։ |
|
Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձըՀոկտեմբերի 4-ին նշվեց Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձը, որի առթիվ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ սրբավայր էր բերվել Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը։ Տոնական Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը, ով իր քարոզում կարևորեց աներեր հավատքի և մայր եկեղեցուն հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ |
|
Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողովՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի հանդիսավոր մարման արարողությունը, որին հաջորդեց գիտաժողով։ «Հայփոստ»-ի և Վատիկանի փոստի համատեղ թողարկմանն ու միջոցառմանը մասնակցում էին հոգևորականներ, պետական ու մշակութային գործիչներ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ |
|
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշվել է սրբավայրի ուխտի օրըՍուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ և նշվեց սրբավայրի ուխտի օրը։ Խնդրակատար սրբի տոնին Պատարագ մատուցեց Տեղերի հովվության հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ահարոնյանը, ով քարոզում ընդգծեց Սուրբ Գևորգի անկոտրում քաջության, նվիրումի և հայրենյաց պաշտպանության արդիական պատգամը։ |
|
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրը՝ նվիրված սրբուհիներինՍեպտեմբերի 22-ին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց տոնական Պատարագ՝ նվիրված սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և սուրբ Շուշանիկի հիշատակության տոնին, որը նաև եկեղեցու ուխտի օրն է։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը՝ Արագածոտնի թեմի քահանաների, Ղազարավանի մենաստանի միանձնուհիների և բազում ուխտավորների մասնակցությամբ։ |
|
Հայոց Հայրապետն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներինՍեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին և իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ վստահություն հայտնելով, որ ուխտագնացությունը կդառնա հոգևոր նորոգության առիթ։ |
|
Արագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձըՍեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն էր, ով իր քարոզում նշեց, որ օրը համայնքի կյանքում դարձավ եռատոն՝ միավորելով եկեղեցու օծման տարեդարձը, Հայաստանի անկախության 35-ամյակը և Խաչափայտի մասունքն առաջին անգամ եկեղեցում ընդունելու ուրախությունը։ |
|
Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ ՀայրապետըՍեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում և մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք։ |
|
Մեռելոցի պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի թողություն և հանգստություն իրենց ննջեցյալների հոգիներին: |
|
Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը ՄատենադարանումԵրևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 50 գործ։ Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ Էլիբեկյանի ժամանակակից ստեղծագործություններն առաջին անգամ համադրվում են հայ մատենագրության հին վարպետների մանրանկարչության հետ։ |
|
Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցումՍեպտեմբերի 13-ին՝ Սուրբ Խաչի տոնի օրը, Արագածոտնի թեմի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի։ Հավատացյալները հաղորդվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին։ Այս օրը եկեղեցում նշվեց սրբավայրի օծման տարեդարձը, որը 5 տարի առաջ օծել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ |
|
Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիրՍեպտեմբերի 11-ին և 12-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց բացօթյա համերգային երկօրյա ծրագիր՝ նվիրված Հրայր Հովնանյանի ծննդյան 96-ամյակին։ Սեպտեմբերի 11-ին հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան քանոնահարների համույթը և «Նաիրյան» վոկալ անսամբլը։ |











