Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպել են կանթեղներով երթ


Ճրագալույցի պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց թեմի եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամները իրականացրել են Հարության Ավետիս կանթեղներով երթը: Մասնակիցները Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան փողոցով քայլել են դեպի Հանրապետության հրապարակ: Թափորը Աշոտ երկաթի խաչով առաջնորդել է թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

 

Մայր Աթոռում կատարվել է խաչելության և թաղման կարգ


Ավագ ուրբաթ Մայր Աթոռի բաց խորանում հիշատակումը կատարվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ Թաղման կարգի ժամանակ հնչել է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները:

 

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է հաղորդության խորհուրդը, հնչել են Քրիստոսի վերջին պատգամները:

 

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ


Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները։ Ընթրիքին Քրիստոս սեղանից վերցնում է հացը, օրհնում է այն, բաժանում աշակերտներին, ապա գինի է բաժանում, մատուցելով իբրև նոր ուխտի սուրբ նշաններ՝ իր մարմինն ու արյունը։

 

Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել դռնբացեքի արարողություն


Դռնբացեքի արարողությանը հոգևոր հայրերը խորհրդանշորեն հայցում են Տիրոջ ողորմությունը: Փակ Խորանի առջև, ժամերգության ընթացքում սաղմոսներ, աղոթքներ, շարականներ են հնչում: Ծաղկազարդի երեկոյան կատարվող դռնբացեքի խորհրդավոր արարողությունը լրացնում է առավոտյան կատարված տոնախմբությունը, որի ժամանակ նույնպես, երկարատև դադարից հետո, դարձյալ եկեղեցիներում բացվում են խորանների վարագույրները:

 

Ծաղկազարդի տոնական պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Հավատացյալները ուռենու ոստերից հյուսված պսակներով են մասնակցել Ծաղկազարդի տոնական պատարագին: Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմ՝ Տիրոջ հաղթական մուտքը, որի մասին վկայել են ավետարանիչները: Ամենայն Հայոց Հայրապետի որոշմամբ՝ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է հռչակվել։ Տոնական պատարագի ավարտին կատարվել մանուկների օրհնության կարգ: Աստվածաշնչային ընկերությունն էլ շուրջ 200 արցախահայ երեխաների նվերներ է տվել։

 

Բացվել է «Իմ տունը Արցախում» խորագրով ցուցահանդես


Ճարտարապետության Ազգային Թանգարան-ինսիտուտում բացվել է «Իմ տունը Արցախում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել է Արցախում արված լուսանկարներ, տուն ու ունեցվածք կորցրած մարդկանց պատմություններ։ Լուսանկարներն ու արցախցիների պատմությունները հավաքագրել են Հայաստանում հաստատված ռուսները։

 

Վեհափառ հայրապետն ընդունել է Մայր Աթոռում վերապատրաստված քահանաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած քահանաներին: Վեհափառ հայրապետը հանդիպման ընթացքում ասել է, որ Մայր Աթոռի միջավայրում պատմությունն է խոսում և պետք է կարողանալ դա զգալ հոգևոր ապրումով: Նա նկատել է, որ արժեքավոր են գիտելիքը, դասախոսությունները, անձնական շփումները, բայց առավել արժեքավոր է Սուրբ Էջմիածնի առաքելությունը։

 

Սուրբ Աննա եկեղեցում Հանգստյան ժամերգություն և Խոկման արարողություն է կատարվել


Ծաղկազարդին նախորդող ուրբաթ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում հանգստյան ժամերգություններին և խոկմանը մասնակցել են ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ արցախցի երիտասարդներ։ Պահքի շրջանում ամեն ուրբաթ Թովմա Վարդապետ Խաչատրյանը տարբեր թեմաներ է ներկայացրել հավաքվածներին:

 

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է պատարագ և հիշատակվել գալստյան կիրակին


Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է փակ պատարագ։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է գալստյան, որովհետեւ հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը և խորհրդանշում տիրոջ երկրորդ գալուստը։

 

Վեհափառ Հայրապետը ընդունել է Նորաօծ քահանաներին. քահանաները ծառայության նոր վայրեր ունեն


Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը:

Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվել են Խոր Վիրապ վանական համալիր


Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը: Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ գնացել են Խոր Վիրապ: