|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնըՀռիփսիմե կույսի մասունքակիր Աջով Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին։ Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ: Այս տոնով մեկնարկում է Արարատյան շաբաթը։ |
|
Մայր Տաճարում տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանքՀանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Հանրապետական մաղթանքից հետո Միածնաէջ Մայր տաճարում Իջման Սուրբ Սեղանի առջև անդրանիկ եպիսկոպոսական պատարագն է մատուցել Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: Սրբազան Հայրը անցած կիրակի՝ Հոգեգալստյան տոնի օրն է Հայոց Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել: |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն: |
|
Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգըՄասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ: |
|
ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսըՆկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, հայկական հնամենի եկեղեցիները ու Իշխանաց կղզու տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս: |
|
Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրինՄայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել: Ներկայացվել են նաև «Դուստր Սուրբ Էջմիածնի» և «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանները։ |
|
Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերըՄայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: |
|
Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրաՏեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրՄայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վերջերս նորոգված Մալաթիայի Հայորդյաց ՏունՀայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: |
|
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը վիկտորինա է անցկացրել Մալաթիայի Հայորդյաց տանըԳիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերին: |











