Մայր Տաճարում աղոթել են կալանավորված արքեպիսկոպոսների եւ Սամվել Կարապետյանի համար


Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հորդորել է հավատացյալներին աղոթել, քանի որ միայն այդ կերպ կարող են փարատել անազատության մեջ գտնվող Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միայնությունը։ Սրբազան հայրը հավատացյալներին հրավիրել է Տիրոջ զորակցությունը հայցել նրանց համար, որ կարողանան հաղթահարել դժվարին փորձությունները և վերականգնվի արդարությունը:

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերության եւ նեղության մեջ գտնվողներ համար


Երեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։

Երեւանում կայացել է «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողով


Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության ընթացքում խանգարել է պետականության ձևավորմանը, պատմաբանները համարում են հիմնազուրկ։

 

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ անազատության մեջ գտնվողների համար


Երկուշաբթի մատուցված պատարագին ներկա են եղել Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ընտանիքների անդամներ: Վրթանես սրբազանը նկատել է, որ շուրջ երկու տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը քրիստոնյաներիս ու հայերիս համար ավելի հոգևոր, քան քաղաքական փորձություն է: Ըստ նրա՝ թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին: Նա նաեւ կոչ է արել ամենօրյա աղոթքներում հիշել նաև կալանքի մեջ գտնվող Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին և եկեղեցու նվիրյալ բարերար Սամվել Կարապետյանին:

Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Չքնաղ գյուղի եկեղեցի


Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ է տեղափովել Ստեփանոս Նախավկայի մասունքը: Հավատացյալները հաղորդակցվել են սրբությունից բխող զորությանը: Պատարագիչը հավատացյալներին հրավիրել է աղոթել ապօրինի կալանավորված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։

 

11 սարկավագ ավարտել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը


Ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի 2024-2025 ուսումնական տարվա փակման արորղությանը յուրաքանչյուր լսարանից 3 ուսանող առաջադիմության համար խրախուսական նվերներ են ստացել: Մայր աթոռի միաբանների, Ճեմարանի երկարամյա դասախոսների համար երաժշտական հայտագրով հանդես է եկել ԳՀՃ երգչախումբը՝ Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների խմբերի


Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին: Հայոց Հայրապետը կարևորեց երիտասարդների այցելությունը հայրենիք, քանի որ դրանք ազգային գիտակցության նորոգման լավագույն առիթն են օտարության մեջ ծնված ու հասակ առած հայ մարդու համար:

 

Կվերաբացվի ավելի քան 8 տարի Տաճարի նորոգման պատճառով փակված Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանը


Թանգարանում կցուցադրվեն համաքրիստոնեական և համազգային սրբերի մասունքներ, տպագիր և ձեռագիր մատյաններ: 1869 թվականին Տաճարին կից կառուցվել է ավանդատուն, որտեղ ամփոփվել են եկեղեցու գանձերն ու համաքրիստոնեական սրբությունները: 1984 թվականից՝ Վազգեն առաջին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության շրջանում, ավանդատան տարածքը սկսել է գործել որպես թանգարան։ Ամենահին ցուցանմուշը Նոյան Տապանի 5000-ամյա մասունքն է, ամենանորերը՝ 20-րդ դարասկզբին ստեղծված ձեռաց, սուրբ սեղանի խաչերը:

 

Վերաօծվել է Գեղարքունիկի մարզի Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցին


Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 15-17-րդ դարերում։ Խորհրդային տարիներին վերածվել է պահեստի: Խոնարհված, ավերված եկեղեցին տարիներ առաջ սկսել են վերականգնել Թադևոսյան եղբայրները, բայց կիսատ է մնացել: Ի վերջո սրբավայրը կանգնել է ակունքցիների մեծ ու փոքր նվիրատվությունների, միասնական ջանքերի շնորհիվ:

 

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվել է Անդաստանի կարգ


Հոգևորականներն օրհնել են աշխարհի չորս կողմերը, Տիրոջից խնդրելով խաղաղություն ու բարօրություն: Նախկինում Անդաստանի արարողությունը կատարվել է դաշտերի, այգիների, արտերի տարածքում. հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Այժմ այս ծիսակարգը կատարվում է հիմնականում եկեղեցու տարածքում: Արարողությունը հանդիսապետել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տեղափոխվել են Սուրբ Շողակաթ վանք


Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը: Վեհափառ Հայրապետը թափորի հետ հանդիսավորությամբ, շարականների երգեցողությամբ ու հավատացյալների ուղեկցությամբ Վեհարանից քայլել է մինչև Սուրբ Տրդատ Բաց խորան: Հոգևորականների թափորը՝ թմբուկների բարձր հնչյունների ներքո շարժվել է դեպի Սուրբ Շողակաթ վանք, այս օրը նաև սրբավայրի ուխտի օրն է:

Միաբանական համագումարի անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել են ժամերգության


Համագումարի մեկնարկն ազդարարվել է հունիսի 17-ին։ Մինչ այդ մասնակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգությանը: Ավելի ուշ եկեղեցականները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։