
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Ավարտին՝ Հայոց Հովվապետը Պահպանիչ աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է հավատացյալներին: Սրբազան արարողությունն ավարտվել է Հայրապետական մաղթերգով:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Հարություն Տոլանյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-12-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ
