
Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը ուսումնական տարին ավարտել է հաշվետու համերգով, որը տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում: Հնչել են մանկական, հոգևոր, հայրենասիրական, կատակ երգեր՝ հայերեն և այլ լեզուներով: Մայր Աթոռի, ՀԲԸՄ և եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ գործող ութ հայորդյաց տներն արդեն երեսունմեկ տարվա պատմություն ունեն: Այս կրթօջախներ հաճախող երեխաները սովորում են սիրել և տեր կանգնել իրենց պետությանն ու մայր եկեղեցուն:
2025-06-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ