Աշտարակի Հայորդյաց տան սաները ամանորի առիթով ելույթ են ունեցել


Այս տարի Աշտարակի Հայորդյաց տան դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար մրցույթի ժամանակ գրավել է առաջին տեղի մրցանակ։ Դհոլի խմբի սաները Հանրապետական մրցույթում գրավել են 1-ին տեղը։ Հայորդյաց տանը 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում: Նոր տարվա առիթով Վեհափառ Հայրապետը տոնական նվերներ է ուղարկել բոլոր սաներին:

 

Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը մասնակցել է միջազգային աշխատաժողովի


Աշխեն Պապոյանը Կատալոնիայում քննարկել է որմնանկարների ապամոնտաժման և վերատեղադրման հարցերը։ Հենց նրա և իր թիմակիցների շնորհիվ են տարիներ առաջ վերականգնվել Մայր Տաճարի որմնանկարները: Մեկ այլ աշխատաժողովում քննարկել են որմնանկարների կոնսերվացմումն ու կարիքների գնահատումը:

Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճից քաղաքացիներին կոչ է արել գնալ էջմիածին


Սրբազան պայքարի գործով դատական նիստին Բագրատ Սրբազանը հորդորել է հավատացյակլներին ու իր աջակիցներին գնալ Սուրբ Էջմիածին, մասնակցեք եկեղեցու պաշտպանությանը, աջակցություն ու զորակցություն հայտնել Մայր Աթոռին։ Նա նկատել է, որ այս ամբողջ ընթացքը կապված է հայ ժողովրդի գոյության ու պատմության հետ:

 

Քննչական կոմիտեի ղեկավարը մինչեւ օրս իր հայտարարության համար պատասխան չի տվել


Սրբազան պայքարի գործով դատաքննությանը Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը մինչեւ հիմա չի ներկայացրել որեւէ ապացույց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան կա։ Նա համարում է, որ քննչականի ղեկավարը անպատասխանատու հայտարարություն է արել։

 

Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աղոթել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի համար


Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն և միասնական աղոթք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդության 26-ամյակի առիթով: 2001թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել և նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ: Ժամերգությունը Սրբազան հոր բացակայությամբ է կատարվել: Հոկտեմբերի 3-ին դատարանը նրան 2 տարվա ազատազրկման է դատապարտել:

Կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսը


Շնորհանդեսը կայացել է առանց սրբազան հոր ներկայության: Գրքի առաջին երկու գլուխները ներառում են հատվածներ սրբազանի նախորդ՝ «Ավետյաց երկրի տեսիլքով» և «Միտք և բանք» գրքերից: Շարունակության մեջ հեղինակի հոդվածներն են, զրույցները՝ պետություն-եկեղեցի-ազգ միասնության մասին: Գիրքը տարբեր բնագավառներում առաջացած խոչընդների լուծումներ է առաջարկում՝ խարսխված քրիստոնեական արժեհամակարգի վրա:

 

Պաշտպանները միջնորդել են վերանայել Բագրատ սրբազանի խափանման միջոցը


Պաշտպանները միջնորդել են դատարանին հնարավորություն տալ Բագրատ սրբազանին մասնակցելու դեկտեմբերի 10-12-ը ՄԱՍԷ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսաց ժողովին: Միաժամանակ առաջարկել են 3.800.000 դրամ գրավ: Դատարանը սրբազանի կալանքի միջնորդության հարցը կքննի դեկտեմբերի 9-ին, ժամը 15:30-ին:

 

Գերմաներենից հայերեն է թարգմանվել Սիրո պատմություններն Աստվածաշնչում գիրքը


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գրքին ծանոթանալու, քրիստոնեական և ամուսնական սիրո մասին զրուցելու նպատակով Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հանդիպել է երիտասարդների հետ: Գիրքը թարգմանվել է գերմաներենից, այն բոլորի, բայց առավելապես երիտասարդ զույգերի կամ ընտանիք կազմել ցանկացողների ընթերցանության համար է: Գրքում ներկայացված են հաջողված և ձախողված սիրո պատմություններ սուրբգրային տարբեր պատմությունների օրինակով:

Դատարանը Լիդյա Մանթաշյանի հարցում բողոքի ալիքից հետո հետքայլ է արել


Կարեն Ֆարխոյանը, հիմնվելով մեղադրական և պաշտպանական կողմերի ցուցմունքների վրա, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով՝ 2.5 միլիոն դրամ գրավ և վարչական վերահսկողություն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, դատարանը 3 ամսով երկարաձգել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը, որից հետո տարբեր անհատներ Գլխավոր դատախազության դիմաց 4-օրյա նստացույց էին արել, պահանջելով Լիդյային ազատ արձակել:

Ապարանի Սուրբ խաչ եկեղեցում աղոթել են բանտարկված հոգեւոր հայրերի և գերիների համար


Ամեն հինգշաբթի թեմի տարբեր եկեղեցիներում կատարվող ժամերգություններին քահանաներն ու հավատացյալները իրենց հոգևոր զորակցությունն են հայտնում և աղոթում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, բանտարկված բոլոր հոգևոր հայրերի, եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար անազատության մեջ գտնվող հայորդիների համար:

 

Ներքին Դվին գյուղի սուրբ Հարություն եկեղեցին և կից շինությունները բարեկարգվում են


Մատաղատուն-հյուրասրահը, որտեղ ցուրտ եղանակներին անցկացվում են նաև երիտասարդաց միության, կիրակնօրյա դպրոցի դասերը, մշակութային միջոցառումներ, այժմ նորոգվում է: Տանիքն արդեն պատրաստ է, ներսի աշխատանքները՝ ընթացքի մեջ են։ Աշխատանքներն սկսվել են համայնքի աջակցությամբ: Եկեղեցու երեք նոր զանգերը, վարագույրը, կից ծածկոցները, նորակառույց գրատունը, որն արդեն գործում է, երիցատունը և արևային կայանը բարերար հայորդու նվերն է համայնքին:

Դատարանը երկարաձգել է Սրբազան պայքարի գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի կալանքը


Բացի Լիդյա Մանթաշյանից դատարանը 3 ամսով երկարաձգել է Մովսես Շարբաթյանի կալանքը։ Միեւնույն ժամանակ՝ դատարանը մեղմացրել է գործով անցնող մյուս քաղաքացիների խափանման միջոցները՝ կալանքը տնային կալանքի, տնային կալանքը, բացակայելու արգելքով։ Նիստի օրը Սրբազան պայքարի աջակիցները գլխավոր դատախազության դիմաց ակցիա են իրականացրել: «Ազատություն արդարներին» վանկարկելով՝ Գլխավոր դատախազությունից քայլել են մինչև դատարան: