«Tbilisi Magical Spring» միջազգային մրցույթ-փառատոնից Նորքի ՀՏ սաները վերադարձել են հաղթանակներով


Մրցույթ-փառատոնին մասնակցել են տարածաշրջանային երկրների գեղարվեստական խմբեր։ Կրկեսի նոր ձևավորված համույթի և պարային դպրոցի 5-րդ դասարանի համար սա առաջին մասնակցությունն է եղել։ Պարային դասարանը հայկական ժողովրդական և ժամանակակից պարային բեմադրություն է ներկայացրել մրցույթին և արժանացել «Լավագույն խորեոգրաֆիա և կատարում» մրցանակի:

Երիտասարդները Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են երեկոյան ժամերգությանը


Արագածոտնի թեմի երիտասարդաց միություններն արդեն երկրորդ տարին է Մեծ Պահքն անցկացնում են պատարագներին և ժամերգություններին միասնական մասնակցությամբ, որից հետո պահոց սեղանի շուրջ զրուցում են: Հատկապես Մեծ Պահքի շրջանում երիտասարդների հարցերը շատ են։ Թեմում 19 երիտասարդաց միություն է գործում, որնցում ընդգրկված են մոտ 350 երիտասասրդներ և պատանիներ:

 

ՀԲԸՄ ֆինանսավորմամբ գործում է «Աջակցության սրճարան արցախցի տարեցների համար» ծրագիրը


Ծրագիրն իրականացվում է Երևանում և Գյումրիում. նպատակը բռնի տեղահանված 60 և բարձր տարիքի արցախցի տարեցներին սոցիալական աջակցություն տրամադրելն է: 12-շաբաթ նրանց հետ մասնագիտական թիմ է աշխատում: Խմբային միջավայրում՝ երաժշտության, արտթերապիայի, ֆիզիկական վարժությունների միջոցով մասնագետները փորձում են բարելավել տարեց արցախցիների հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը և նպաստել նրանց սոցիալիզացմանը:

 

Երեկոյան ժամերգության ավարտին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավատացյալները նշել են Միջինքը


Միջինքով կիսվում է Մեծ պահքի 48-օրյա ընթացքը, որը կարճ հանգրվան է պահեցողության անցած և հաջորդող օրերի մասին մտորելու, հոգևոր վարքը, կենցաղը վերանայելու համար: Միջինքի եկեղեցական արարողություններն ավելի քիչ են, բայց դրա փոխարեն շատ են ժողովրդական սովորությունները: Մասնավորապես, երեկոյան ժամերգությունից հետո մարդիկ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ և կիսում բաղարջ հացը:

 

Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը 6 երգիչ և «Շողակաթ» երգչախումբը ներկայացրել են տեսահոլովակ


2018 թվականից Հայաստանում գործում է «Արև երեխաներ. երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ը: Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ է ստեղծվել կենտրոնը, ուր հաճախում է ավելի քան 220 երեխա: Մասնագետների մեծ խումբ է աշխատում կենտրոնում՝ երեխաների խմբային և անհատական ներգրավվածությամբ: Խոսքի զարգացումից մինչև սոցիալիզացում յուրաքանչյուր փոքր հաջողությանը նախորդել է տարիների ամենօրյա հետևողական աշխատանքը: Կենտրոնի մասնագետներն աշխատում են նաև երեխաների ծնողների հետ:

 

Պահքը հնարավորություն է տալիս կենտրոնանալու կյանքի ընթացքի վրա․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան


Տեր Վահրամ քահանա Մելիքյանը համարում է, որ պահքը ունի առանձնահատուկ նշանակություն։ Այն առիթ է ընձեռում ինքնասևեռվելու, կենտրոնանալու իր կյանքի ընթացքի վրա։ Ըստ նրա՝ հոգևորականը բացի իր առօրյա շփումներից մեծ պատասխանատվություն է կրում Աստծո և ժողովրդի առաջ, ունի բազում այցելուներ, որոնք դիմում են խնդիրներով, ցավերով։ Նա կարծում է, որ հոգևորականը նույնպես կարիք ունի այդ ամենի միջով անցնելու և կարողանալու ճիշտ ներքին դիրքորոշումներ, կեցվածքներ ընդունելու։

 

Մեծ Պահքի ընթացքում շատ եկեղեցիներում կատարվում է խաչալվայի արարողություն


Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է նաև Խաչալվայի կամ Խաչահանգստի արարողություն: Աղոթքով և խաչին նվիրված շարականների երգասացությամբ՝ քահանան խաչով օրհնում է ջուրը՝ երկնային տիրոջից խնդրելով հոգևոր և մարմնավոր բժշկություն բոլոր նրանց համար, ովքեր կխմեն դրանից: Արարողության ժամանակ ընթերցվում է Եղիսե մարգարեի՝ աղտոտված ջուրը մաքրելու և այն մարդկանց ու կենդանիների համար ըմպելի դարձնելու մասին Հին Կտակարանյան պատմությունը:

Բուն Բարեկենդանով սկսվել է Մեծ պահքը, որը կավարտվի Սուրբ Հարության տոնին


Բուն Բարեկենդանը խորհրդանշում է դրախտում մարդու ապրած օրերը։ Տոնին հաջորդող օրվանից սկսվում և Սուրբ Հարության տոնով ավարտվում է Մեծ Պահքը: Այդ օրերը խորհրդանշում են Քրիստոսի՝ ծոմապահությամբ և ապաշխարությամբ անցկացրած օրերը, երբ մկրտությունից հետո նա անապատում 40 օր սատանայի կողմից փորձության ենթարկվեց:

Ռուբեն Սևակի 140 ամյակի առիթով գրողի անվան թանգարանում կազմակերպվել է ցերեկույթ


Ռուբեն Սևակի ամբողջ արխիվը հավաքել է նրա եղբորորդին՝Հովհաննես Չիլինկիրյանը։ 2013թ. Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով ՄԱՍԷ դարձավ Ռուբեն Սևակի վերջին հանգրվանը: Թանգարանը իր այցելուներին պատմում է Ռուբեն Սևակի գրական-հասարակական գործունեության մասին. այն միաժամանակ դարձել է նաև մշակութային միջոցառումների կազմակերպման նախընտրելի վայր շատ արվեստագետների համար: Ներկայացված են ոչ միայն գրողի անձնական արխիվը, այլև նույն ժամանակաշրջանի հայ նկարիչների աշխատանքները:

 

ՀԲԸՄ տրամադրած հետազոտական դրամաշնորհով արցախցիների համար ստեղծվել է թվային հարթակ


«Արցախ. իմ մանկության փողոցը. 101 պատմություն» նածագիծը թվային հարթակ է, որտեղ ներկայացված են 5-15 տարեկան 101 արցախցի երեխաների պատմությունները: Հարթակը փաստահավաքագրում իրականացնելու գործառույթից բացի, արցախցի երեխաների համար նաև ցանցային գործող համայնք է, աշխարհի տարբեր մասերում հայտնված արցախցիները կարող են գտնել իրար և զրուցել հարազատ բարբառով:

Նկարիչների միությունում կայացել է Հայորդյաց տների աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսը


Ցուցահանդեսին մասնակցել են Հայորդյաց տների գեղանկարչական և կիրառական արվեստի դասարաններում սովորող աշակերտների գործերը։ Հայաստանում գործող ութ Հայորդյաց տների հարյուրավոր սաներ և մանկավարժներ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կրթօջախներում ընթացող ամենօրյա ստեղծագործական աշխատանքի արդյունքը՝ մանրանկար, քանդակ, գեղանկարչական և խեցեգործական աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է եղել Հայորդյաց տների 30-ամյա գործունեությանը։

Գաֆեսճյան կենտրոնը և Շահիդ Չամրանի համալսարանը գրքեր են նվիրել Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանին


Գիրք նվիրելու օրվա առիթով Խոյի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ը Մայր Աթոռի Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանում թումանյանական ցերեկույթ է կազմակերպել։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը և Իրանի Շահիդ Չամրանի անվան համալսարանը գրքեր են նվիրել Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանին: Նրանք էլ իրենց հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի, հրատարակչության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից հայագիտական և կրոնագիտական գրականություն են նվեր ստացել։