![]() |
Գրականության եւ Արվեստի թանգարանը Բարսեղ Կանաչյանի 140-ամյակի առիթով ցուցադրություն է կազմակերպելԹանգարանը ներկայացրել է կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանի ջութակը, որը նրա հայրը մեծ զրկանքներով է գնել։ Կանաչյանը Կոմիտասի հինգ շնորհալի աշակերտներից մեկն էր։ Կոմպոզիտորի ստեղծած խմբերգերը, հայ բանաստեղծների խոսքերով գրված մեներգերը, հայրենասիրական երգերի մշակումներն ու մանկական երգերը հնչել են Սփյուռքում և Հայաստանում։ Հոբելյանի առիթով թանգարանում ելույթ են ունեցել Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները: |
![]() |
Սուրբ Սարգսի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի եկեղեցիներ եւ պատարագ մատուցվելԱջաձև մասունքատուփում ամփոփված Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը փետրվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարվել է Մասյացոտնի թեմի Ոստան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի և պատարագ մատուցվել: Մասյացոտնի թեմի ջանքերով վերանորոգված եկեղեցում արդեն երկու տարի է յուրաքանչյուր կիրակի պատարագ է մատուցվում: Սրբի մասունքը Մասյացոտնի Ոստան գյուղից տարվել է նաև թեմի մյուս եկեղեցիներ: |
![]() |
Սուրբ Սարգսի մասունքը կիրակնօրյա պատարագին կտանեն Մասյացոտնի թեմի եկեղեցիներՄասյացոտնի և մյուս թեմերից՝ քահանաների առաջնորդությամբ ուխտավորները հավաքվել են Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի մասնակցելու տոնական պատարագին և սրբի բարեխոսությամբ նորոգելու իրենց ուխտը: Պատարագի ավարտին ներկաները մասնակցել են ճաշի։ Ավելի ուշ՝ կիրակնօրյա պատարագին Մասյացոտնի թեմի եկեղեցիներ կտաեն Սուրբ Սարգսի մասունքը: |
![]() |
Դաունի համախտանիշով երեխաների համար ամեն շաբաթ կազմակերպվում է երաժշտական թերապիաՆրանք լսում և նվագում են դասական երաժշտություն: «Երաժշտական թերապիա փոքրերի համար» ծրագիրն իրականացվում է մասնագետների կողմից։ Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ նրանց հիմնախնդիրներով զբաղվում է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ը: Արդեն հինգ տարի է կենտրոնը գործում է Կորյունի 19ա հասցեում գտնվող հարմարավետ հաստատության մեջ, որը Վեհափառ հայարապետի աջակցությունն է երեխաներին: |
![]() |
Թեքեյան կենտրոնում բանակի տոնի առիթով Զոհրաբ Ըռքոյանը ներկայացրել է լուսանկարների ցուցահանդեսՀեղինակը բանակի շարքերում է եղել 80-ականներից սկսած։ Նրա տեսախցիկը որսացել է Արցախի բոլոր բնակավայրերը, հոգեւոր ու մշակութային կոթողները, բանակում ծառայող կանանց ու հոգեւորականներին։ Պեյո Յավորովի անվան 131 հիմնական դպրոցի աշակերտները միջոցառմանը ռազմահայրենասիրական երգ ու պար են կատարել: Սա մայրաքաղաքի առաջին դպրոցներից մեկն է, որտեղ ազգային երգ ու պար է դասավանդվում: |
![]() |
Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը անընդմեջ հրատարակվում է ավելի քան 80 տարիԻր որդեգրած կրթադաստիարակչական առաքելությամբ և պատմաբանասիրական, կրոնական ուսումնասիրություններով՝ «Էջմիածին» ամսագիրը «Արարատի» ժառանգորդն է, որը լույս էր տեսնում 1868-ից 1919 թվականներին, մինչև Արևելյան Հայաստանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու խորհրդային կարգերի հաստատումը: Ամսագրի տպաքանակը պարբերաբար նվազել է՝ 1000-ից հասնելով 150-ի: Խորհրդային տարիներին 60, անկախության տարիներից՝ 160 էջի սահմաններում է ամսագրի ծավալը: խմբագրությունը տարին երկու անգամ հրատարակում է ամսագրի օտարալեզու հավելվածներ. օրինակ, Ներսես Շնորհալու հանելուկները չինարեն թարգմանությամբ:
|
![]() |
Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները Սուրբ Ծննդյան թեմայով ներկայացում են բեմադրելՀոգևոր կրթությանը զուգահեռ Կիրակնօրյա դպրոցում երեխաները սովորում են երգեցողություն, պար, նկարչություն և այլն: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոց շուրջ հիսուն երեխա է հաճախում: Կիրակնօրյա դպրոցներ գործում են հայ Առաքելական եկեղեցու գրեթե բոլոր թեմերում՝ եկեղեցասեր, ազգասեր, քրիստոնեական բարոյականության բարձր արժեքներով սերունդ կրթելու առաքելությամբ: |
![]() |
Քաշաթաղի հուշարձանների լուսանկարները հավաքվել են մեկ գրքումԼրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը համատեղ հրատարակել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն անգլերենով։ Զոհրաբ Ըռքոյանը 1996-2020 թվականներին լուսանկարել է Քաշաթաղի շրջանի հուշարձանները, որոնց մեծ մասը տեղ են գտել գրքում: Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ներկայացնելով՝ հեղինակները փորձում են լուսանկարի միջոցով ապրեցնել կորսված մշակույթը: |
![]() |
Իզմիրլյան ԲԿ-ում կատարվել է Տնօրհնեքի և Ջրօրհնեքի արարողություն
Հոգևորականը սուրբ Ավետարանով, մյուռոնով և խաչով օրհնել է ջուրը, աղը, հացը՝ Տիրոջից խնդրելով մարմնավոր և հոգևոր բժշկություն, բարօրություն յուրաքանչյուրի տան շեմից ներս: Դեռևս առաքելյալների ժամանակներից հաստատված այս կարգը կատարվում է Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում: Ջրի օրհնությամբ հավատացյալ քրիստոնյաներին Քրիստոսի սուրբ Մկրտության խորհուրդն է փոխանցվում:
|
![]() |
Սուրբ Ծննդյան Պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում ազգային երգ ու պարով նշել են տոնը«Արի պարի» նախաձեռնության հիմնադիրների ջանքերով արդեն տասը տարի է քաղաքացիները պարի շրջան են կազմում։ Տարեցտարի ազգային երգ ու պարին մասնակցող քաղաքացիների քանակն ավելանում է։ Նախաձեռնության նպատակն է անվանի պարուսույցների, պարագետների, բանահավաքների տասնամյակների աշխատանքը շարունակել և հայկական պարը հանրայնացնել։ |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԱմենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբաններն ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն, աղոթել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հոգիների խաղաղության համար: Մինչեւ այդ՝ Մայր Աթոռում պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի ննջեցյալների հիշատակության օր է։ Եկեղեցին հորդորում է այդ օրը այցելել հանգուցյալների շիրիմներին և աղոթել նրանց համար: |
![]() |
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական ՊատարագՔրիստոսի սուրբ ծնունդն ու հայտնությունն ավետող ավետարանական ընթերցումներով, Տիրամորն օրհներգող շարականներով, փառաբանությամբ և աղոթքով Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ: Հավատացյալները եկեղեցի են այցելել Տիրոջ փրկչական ծննդյան ավետիսի լուրը լսելու և խորհրդանշական լույսն իրենց հետ տուն տանելու համար։ |