Դասական երգեցողության մրցույթ` նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին


Մեկնարկեց դասական երգեցողության հանրապետական մրցույթը, որին մասնակցում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև ՀՀ և Արցախի տարբեր երաժշտական քոլեջների մոտ 50 ուսանող: Այս տարի մրցույթը նվիրված է Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

Դանիել Դեքեր՝ ամերիկացի հայը


Հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համերգը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ:

Թարգմանչաց տոնին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի տարվեց Շուխոնց հրաշագործ ավետարանը


Հոկտեմբերի 8-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին,  Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի տարվեց Շուխոնց հրաշագործ ավետարանը: Օշականում տեղի ունեցավ նաև այս օրերին Մայր Աթոռում ընթացող միջազգային գիտաժողովի փակման նիստը, Մայր Աթոռի և Գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա թարգմանչական «Կանթեղ» մրցանակաբաշխությունը:

Անանիա առաքյալի հիշատակության օրը սրբի մասունքը բերվեց Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի


Հոկտեմբերի 11-ը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում նշվում է որպես սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օր: Նա Քրիստոսի 72 աշակերտներից է: Սրբի հիշատակության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Անանիա առաքյալի մասունքը:

Ստեղծագործող երիտասարդները՝ սուրբ Հռիփսիմե վանքում


Հոկտեմբերի 2-ին, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի նախաձեռնությամբ, Ս. Հռիփսիմեի բակում բաց դաս էր հրավիրվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների մասնակցությամբ:

Տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Մայր Աթոռում


Այս տարի լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Գևորգյան հոգևոր ճեմարանի և Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-ից 8-ը կանցկացվի «Հայերեն Սուրբ Գրքի թարգմանությունը և հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: