Ապրիլյան քառօրյային նվիրված թեմատիկ ցուցահանդես


«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն»՝ Երևանի պատմության թանգարանում այս խորագրի ներքո իրենց կտավներն ու  քանդակները ներկայացրին անկախության սերնդի արցախցի ստեղծագործողները:

Ավագ երեքշաբթին Մայրավանքում


Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ավագ երեքշաբթվա ժամերգություն էր: Օրվա ավետարանական պատգամն ասում է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»: Խորհուրդը Քրիստոսի երկրորդ գալստյանը պատրաստ լինելն է: Դրա մասին այլաբանորեն պատգամում է տասը կույսերի ավետարանական առակը:

Սուրբ Հարության տնօրհնեքը Վեհարանում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Հարության ճրագալույցի պատարագից անմիջապես հետո առաջին տնօրհնեքը կատարվում է Վեհարանում: Հայոց հայրապետն օրհնում է կաթողիկոսական տան հացը, աղը և ջուրը:

Բացվել է Լեմս Ներսիսյանի «Հայաստանի հոգևոր կանթեղները» ցուցահանդեսը


Գեղանկարիչ և մանկավարժ Լեմս Ներսիսյանը Նկարիչների միությունում բացված «Հայաստանի հոգևոր կանթեղները» անհատական ցուցահանդեսում ներկայացնում է Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 70 վանք ու եկեղեցի:

Մի գրքաչափ ժպիտ՝ Հայ գիրք գրախանութում


«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ «Մի գրքաչափ ժպիտ» խորագրով միջոցառումը:

Թումանյանի կազմած սեղանի խաղերը`պատանիների սեղանին


Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ հրատարակվել են գրողի կազմած սեղանի խաղերը, որոնք մեծ պահանջարկ են ունեն պատանիների շրջանում:
 

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է


ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: 

Փողային նվագախմբի շքերթ Երևանում


360 երաժիշտ, երևանցիների հետ միասին փողային երաժշտությամբ նշեցին մայիսյան հաղթանակները:

«Կանա» կենտրոնում մայիսի 11-ից մեկնարկեց ընտանեկան նոր դասընթաց


«Կանա» քրիստոնեական դաստիարակության կենտրոնում մայիսի 11-ից  մեկնարկեց ընտանեկան նոր դասընթաց: Այսուհետ ամեն հինգշաբթի կենտրոնի հոգևոր խորհրդատու Տաճատ ավագ քահանա Դավիդյանի և հոգեբան Ինգա Հարությունյանի մասնակցությամբ այստեղ կքննարկվեն ընտանիքում ներդաշնակ միջավայր ապահովելու նախադրյալները:

Նկարիչների միությունում բացվել է 13-ամյա Էդվին Հովսեփյանի անհատական ցուցահանդեսը


Նա իր նկարների նման գունավոր է,- ասում են Էդվինին ճանաչողները: Պատանին աուտիզմի համախտանիշ ունի: Նրա նկարչական ունակությունները հղկվել են աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների «Իմ ուղին» ցերեկային ուսուցման կենտրոնում: Էդվինը նկարում է, երբ ասելիք ունի, թե օրվա որ ժամն է, կարևոր չէ:

Գրաբար սովորող դպրոցականներն այցելեցին Մատենադարանի ձեռագրերի վերականգնման բաժին


«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելեցին Մատենադարանի ձեռագրերի վերականգնման բաժին:

Հայկական ճենապակին` որպես վերածնվող մշակույթ


1915-ի ողբերգությունից հետո հայկական ճենապակու մշակույթը Թուրքիայում ապրող ժողովուրդներն աստիճանաբար սկսեցին ներկայացնել որպես իսլամական: Հայկական իրականության մեջ  ճենապակու մշակույթի հիմնադիրները արևմտահայերն են, բնօրրանը` Կուտինա քաղաքը: Մեր նկարահանող խումբն այցելել է ճենապակու արվեստանոց, այստեղ է պատրաստվել նաև այն սափորը, որով Հայաստան կատարած  ուխտագնացության ժամանակ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն ու Ամենայն հայոց հայրապետը ջրեցին խորհրդանշական խաղողի որթը: