|
Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիՎարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին երգել են Ղազարավանի մենաստանի միանձնուհիները: |
|
Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրըՔահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների: |
|
Լույս է տեսել Արցախի թեմի Մատենաշարի 2-րդ հրատարակությունը՝ «Արցախյան հրաշապատումներ»Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի թեմի և «Դիալոգ» ՀԿ նախաձեռնությունն է, որը հրատարակվել է «Թուֆենկյան հիմնադրամի» և «Save Armenia» կազմակերպության հովանավորությամբ: |
|
Տիրոջ խաչափայտի Սուրբ մասունքը տեղափոխվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցիԽաչվերացին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր՝ սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: Արդեն երկրորդ տարին է՝ այս օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից Սբ. Մարիանե եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը: |
|
Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Նիգավանի եկեղեցիՆիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրվա՝ վերաօծման տասնամյակի առիթով Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռից տեղափոխվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Պատարագի մասնակիցները հաղորդություն են ստացել և արժանացել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքից բխող զորությանը: |
|
Հակոբոս Տեառնեղբոր մասունքը տեղափոխվել է Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցիՈւխտավորները խաչերթով գնացել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ տոնական պատարագով նշելու եկեղեցու ուխտի 13-րդ տարին: Մինչեւ այդ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդը Հակոբոս Տեառնեղբոր մասունքով պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ հոգեհանգստի կարգ է կատարել՝ խնդրելով սրբի բարեխոսությունը նահատակ զինվորների հոգիների հանգստության համար: Կատարվել է նաև Անդաստանի կարգ՝ հայրենիքի խաղաղության համար: |
|
Նկարիչների միությունում զոհված զինծառայողի մայրը որդուն նվիրված ցուցահանդես է կազմակերպելՆկարիչների միությունում բացվել է «Խոստացած վերադարձ» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հիշատակին։ Այս օրերին լրանում է Ռուբենի 25-ամյակը։ Կտավների հեղինակը Ռուբենի մայրն է՝ Անուշ Մելիքյանը, որին զավակի կորստի վիշտը օգնել է հաղթահարել եկեղեցին։ Նուբարաշենի հովվության քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, նախ վիրտուալ հարթակում աղոթքի ու հոգևոր զրույցների միջոցով եկեղեցու շուրջ է համախմբել որդեկորույս մայրերին, հետո պատարագներին ու ուխտագնացություններին մասնակցությամբ են փորձել միասին հաղթահարել ցավը: |
|
Խաչվերաց տաղավար տոնի հաջորդ օրը Մեռելոց էԵկեղեցիներում Պատարագ է մատուցվել, որի ընթացքում հեգեհանգստյան կարգ է կատարվել՝ բոլոր ննջեցյալների հիշատակին։ Հոգեւորականներն ու հավատացյալները աղոթել են ննջեցյալների հոգիների խաղաղության համար։ Հանգուցյալների հարազատների խնդրանքով հոգեւորականները օրհնել են գերեզմանները։ |
|
Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի4-րդ դարում կառուցված եկեղեցին, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է, մի քանի փորձերից հետո վերականգնվել է միայն 2022 թվականին եւ նուն տարում՝ Խաչվերացի տոնին օծվել։ Այս տարի նշվել է եկեղեցու վերաօծման երրորդ տարեդարձը։ Եկեղեցին սկսել են վերակառուցել 2020 թվականին Մադոյան ընտանիքի բարերարությամբ։ |
|
Գյումրիում խաչերթի մասնակիցներն աղոթել են Միքայել եւ Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի համարԽաչերթի մասնակիցները Տեր Մակար քահանա Գալամդարյանի և Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլել են դեպի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթել են Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի և մյուս ձերբակալվածների շուտափույթ ազատման համար: Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ արդեն ավանդույթ է դարձել Խաչվերացի Նախատոնակի Խաչերթը։ |
|
Նիկիայի համագումարի անդամները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ ՊատարագինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցել են Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով Էջմիածնում գումարված միջեկեղեցական համաժողովի մասնակիցները: .- Ուղղափառ դավանանքի հիմանական դրույթները պարունակող Նիկիական հանգանակը Սուրբ պատարագի անքակտելի մասն է, համաձայն որի Որդին համագո է Հորը: |
|
Հայ առաքելական եկեղեցին նշել է Աստվածամոր ծննդյան տոնըՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ է մատուցվել։ Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Մայր տաճար ժամանած ուխտավորներն ու հավատացյալները մասնակցել են սրբազան արարողությանը, խոստովանության կարգին և հաղորդություն ստացել: |











