|
Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են Հավուց Թառի վերականգնումըՀավուց Թառ վանական համալիրը ծրագրով նախատեսում են հետազոտել, չափագրել, նախագծել եւ սկսել շինարարությունը։ Ծրագրով նախատեսվում է սկսել պատմաարխիվային հետազոտություներ, նյութերի հավաքագրում, պեղման լայնածավալ աշխատանքներ, վիդեո ֆոտո փաստագրում և այդ ամբողջ նյութի հիման վրա կվերականգնեն համալիրը։ Վաղ միջնադարից հիշատակվող վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից արևելք, Խոսրովի արգելոցի տարածքում: |
|
Իրավապահների գործողությունները Մայր Տաճարում հոգեւորականները համարում են համազգային ամոթՄայր Տաճարում Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը հոտդորել է հավատացյալներին լինել անսասան, ինչպես հայոց հայրապետներն են եղել: Սուրբ Պատարագների շղթան սկսվել է հունիսի 30-ից: Հուլիսի 5-ին կնշվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: |
|
Մայր Տաճարում աղոթել են կալանավորված արքեպիսկոպոսների եւ Սամվել Կարապետյանի համարՏեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հորդորել է հավատացյալներին աղոթել, քանի որ միայն այդ կերպ կարող են փարատել անազատության մեջ գտնվող Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միայնությունը։ Սրբազան հայրը հավատացյալներին հրավիրել է Տիրոջ զորակցությունը հայցել նրանց համար, որ կարողանան հաղթահարել դժվարին փորձությունները և վերականգնվի արդարությունը: |
|
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերության եւ նեղության մեջ գտնվողներ համարԵրեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։ |
|
Երեւանում կայացել է «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողովՊատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության ընթացքում խանգարել է պետականության ձևավորմանը, պատմաբանները համարում են հիմնազուրկ։ |
|
Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ անազատության մեջ գտնվողների համարԵրկուշաբթի մատուցված պատարագին ներկա են եղել Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ընտանիքների անդամներ: Վրթանես սրբազանը նկատել է, որ շուրջ երկու տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը քրիստոնյաներիս ու հայերիս համար ավելի հոգևոր, քան քաղաքական փորձություն է: Ըստ նրա՝ թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին: Նա նաեւ կոչ է արել ամենօրյա աղոթքներում հիշել նաև կալանքի մեջ գտնվող Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին և եկեղեցու նվիրյալ բարերար Սամվել Կարապետյանին: |
|
Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Չքնաղ գյուղի եկեղեցիՉքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ է տեղափովել Ստեփանոս Նախավկայի մասունքը: Հավատացյալները հաղորդակցվել են սրբությունից բխող զորությանը: Պատարագիչը հավատացյալներին հրավիրել է աղոթել ապօրինի կալանավորված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։ |
|
11 սարկավագ ավարտել է Գեւորգյան Հոգեւոր ՃեմարանըՃեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի 2024-2025 ուսումնական տարվա փակման արորղությանը յուրաքանչյուր լսարանից 3 ուսանող առաջադիմության համար խրախուսական նվերներ են ստացել: Մայր աթոռի միաբանների, Ճեմարանի երկարամյա դասախոսների համար երաժշտական հայտագրով հանդես է եկել ԳՀՃ երգչախումբը՝ Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների խմբերիՄայր Աթոռում Վեհափառ Հայրապետն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին: Հայոց Հայրապետը կարևորեց երիտասարդների այցելությունը հայրենիք, քանի որ դրանք ազգային գիտակցության նորոգման լավագույն առիթն են օտարության մեջ ծնված ու հասակ առած հայ մարդու համար: |
|
Կվերաբացվի ավելի քան 8 տարի Տաճարի նորոգման պատճառով փակված Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանըԹանգարանում կցուցադրվեն համաքրիստոնեական և համազգային սրբերի մասունքներ, տպագիր և ձեռագիր մատյաններ: 1869 թվականին Տաճարին կից կառուցվել է ավանդատուն, որտեղ ամփոփվել են եկեղեցու գանձերն ու համաքրիստոնեական սրբությունները: 1984 թվականից՝ Վազգեն առաջին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության շրջանում, ավանդատան տարածքը սկսել է գործել որպես թանգարան։ Ամենահին ցուցանմուշը Նոյան Տապանի 5000-ամյա մասունքն է, ամենանորերը՝ 20-րդ դարասկզբին ստեղծված ձեռաց, սուրբ սեղանի խաչերը: |
|
Վերաօծվել է Գեղարքունիկի մարզի Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցինԱկունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 15-17-րդ դարերում։ Խորհրդային տարիներին վերածվել է պահեստի: Խոնարհված, ավերված եկեղեցին տարիներ առաջ սկսել են վերականգնել Թադևոսյան եղբայրները, բայց կիսատ է մնացել: Ի վերջո սրբավայրը կանգնել է ակունքցիների մեծ ու փոքր նվիրատվությունների, միասնական ջանքերի շնորհիվ: |
|
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվել է Անդաստանի կարգՀոգևորականներն օրհնել են աշխարհի չորս կողմերը, Տիրոջից խնդրելով խաղաղություն ու բարօրություն: Նախկինում Անդաստանի արարողությունը կատարվել է դաշտերի, այգիների, արտերի տարածքում. հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Այժմ այս ծիսակարգը կատարվում է հիմնականում եկեղեցու տարածքում: Արարողությունը հանդիսապետել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: |











