|
Կայացել է հայ մեծանուն բարերար Ջերալդ Թրփանճյանին նվիրված հուշ երեկո
Թրբանճյանը մեծ ներդրում է ունեցել Մայր Աթոռի նորոգման և այլ եկեղեցաշինական ծրագրերում: Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն այսօր հոգևորականների դաստիարակության և կրթության կարևորագույն օղակներից մեկն է, որի զարգացման ու բնականոն գործունենության համար բարերարը ջանք ու եռադ չի խնայել: Բայցի այդ՝ նա 1995 թվականին Ամերիկյան համալսարանում հիմնել է Քաղաքականության վերլուծության Թրբանճյան կենտրոնը, որն այս տարի վերակազմավորվել է որպես Թրբանճյան հասարակական գիտությունների ինստիտուտ:
|
|
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները մասնակցել են ուսումնական ժամերգության«Հակաբացիլ շարականներ» է կոչվում ծրագիրը, որում ներգրավված են կրթահամալիրի հինգ դպրոցների սաները: Կրթահամալիրը, որպես հեղինակային այլընտրանքային մանկավարժություն իրականացնող ուսումնական հաստատություն, վերջին 8 տարում ուսումնական ծրագրում ներառել է մասնակցությունը ժամերգություններին: Առաջին դասարանից սկսած՝ երեխաները ծանոթանում են Կոմիտասի ավելի պարզ հոգևոր ու ժողովրդական երգերին, բարձր դասարաններում արդեն՝ ծրագիրը բարդանում է, սաները Նարեկացի, Շնորհալի, Եկմալյան են լսում ու երգում: |
|
Արաբկիրի հայորդյաց տան սանը «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել մենահամերգով11 ամյա քանոնահարուհին սովորում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանի առաջին սաներից է: Մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին ու երկու անգամ իր տարիքային խմբում 1-ին կարգի մրցանակի արժանացել: |
|
Երեխաների պաշտպանության օրը Գեղարքունյաց թեմի շուրջ 240 երեխա մասնակցել է «Պարի փառատոնի»Փառատոնը կազմակերպել է «Կամուրջ» մշակութային կենտրոնը: ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնած «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրով երեխաները սովորել են պարել, նկարել և երգել: Համայնքային պատասխանատուների և թեմական առաջնորդների հետ գործակցաբար՝ ծրագիրն իրականացվում է հինգ սահմանամերձ մարզերում՝ Արարատում, Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: |
|
Օծվել է Գեղարքունիքի թեմի Մադինա գյուղի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցինՉորս տավա շինարարությունից հետո հավատացյալների առջև իր դռներն է բացել Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին: Սրբավայրն օծվել է Գեղարքունիքի և Վիրահայոց թեմի առաջնորդներ ձեռամբ և թեմի քահանաների աղոթակցությամբ: Քահանա հայրերը ջրով, ապա գինով լվացել են առաքյալների անվանակիր սյուները, եկեղեցու սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: Նրանք սաղմոսներ երգելով, կենսատու մյուռոնով օծել են եկեղեցին և սրբագործված աղոթատանը հավատացյալների հետ միասին հնչեցրել առաջին Հայր Մերը: |
|
Համբարձման տոնը երիտասարդները Թումոյի այգում նշել են ազգային երգ ու պարովՍուրբ պատարագից հետո երիտասարդները տոնը շարունակել են ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ հյուսել են ծաղկեպսակներ և վիճակ են գցել։ Միջոցառմանը հանդես է եկել Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ են հյուրասիրել՝ կաթնապուր, գաթա։ |
|
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպվել է «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» խորագրով ակցիաՅոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության անձնակազմը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում դոնորներից արյուն է վերցրել։ Նրանց եկեղեցում դիմավորել են «Լուսավորիչ» միության երիտասարդները, որոնք մինչև օրվա վերջ անվարձահատույց համակարգել են աշխատանքը։ Հայաստանում մշտապես կա արյան դոնորների կարիքը։ Մեկ դոնորը կարող է փրկել 3 կյանք: |
|
Համբարձման տոնին Ծաղկեվանքում Տոնական պատարագ է մատուցվելՀամբարձման տոնին Ծաղկեվանքի ուխտի օրն է: Ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճաններին կամ քարերին նստած: Տոնական պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը: Արա Լեռան լանջին գտնվող ժայռափոր վանքում ամբողջ տարին ջուր է կաթում։ Ուխտավորներն այդ ջուրը հավաքում են եւ տանում հիվանդներին բժշկելու համար։ |
|
Գարեգին Երկրորդն ընդունել է վերապատրաստման դասընթացի մասնակից քահանաներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակցած հոգևորականների 19-րդ խմբի անդամներին: 2023-ից Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 400 հոգևորականներ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մասնակցել են երեքշաբաթյա դասընթացներին, հոգևոր կյանքին վերաբերող արդի թեմաների ուսումնասիրությունից ու քննարկումներից զատ հոգևորականները 3 շաբաթ շարունակ հնարավորություն են ունեցել ապրել միաբանական կյանքով, մասնակցել ժամերգություններին, նորոգել իրենց ուխտն ու զորանալ Մայր Աթոռից բխող օրհնությամբ։ |
|
«Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան» ծառատունկ է կատարելԱնցած տարի կառուցված Տարոնիկ գյուղի Սուրբ Զորաց մատուռի հարակից Հերոսների այգում «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան» ծառատունկ է կատարել: Ծրագրով նախատեսվում է կանաչապատ գոտիներ ստեղծել Հայորդյաց տների և Սարդարապատի հուշահամալիրի տարածքներում: |
|
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը աջակցում է արցախցիներինՎերաբացվելով Երևանում՝ Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի աջակցությունն արցախցիներին շարունակվում է: Գործընկեր կառույցների հետ համագործակցաբար՝ կենտրոնը թիրախային տարբեր խմբերի համար պարբերաբար նոր նախագծեր է կյանքի կոչում: Այժմ կենտրոնում «Սրբադասված բժիշկներ» խորագրի ներքո գեղարվեստական ֆիլմեր են ցուցադրվում բժշկական ոլորտը ներկայացնող արցախցիների համար: |
|
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու լուսարարարապետը տնօրհնեքի կարգ է կատարելԱրտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու լուսարարարապետ Տեր Պողոս քահանա Միքայելյանը տնօրհնեքի կարգ է կատարել: Օրհնվել են ընտանիքի անդամները, տան բերքն ու բարիքը: Տնօրհնեք կատարվում է Սուրբ Ծննդյան և Հարության տոներին հաջորդող շրջանում, բնակարանամուտին, ընտանիքում անհաշտության դեպքում կամ ցանկացած ժամանակ, երբ մարդիկ ուզում են սեփական հարկը օրհնությամբ լցնել: |











