Վեհափառ Հայրապետն ընդունել է Դատավորների եվրոպական միության ժողովի մասնակիցներին


Ամենայն հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։ Համաժողովին մասնակցում է ավելի քան 35 եվրոպական երկներից ժամանած 70 ավելի պատվիրակներ։

 

Հակոբ Պարոնյանի թատրոնում տեղի է ունեցել «Կուսակալը» պատմական դրամայի պրեմիերան


Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29 ամյա անիշխանության շրջանը: Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը: Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի: Ըստ հեղինակի՝ Տրդատ արքան գործող անձ չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի:

 

ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվել է Ռուբեն Գևորգյանի և Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմը


Ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը վարպետի մահից հետո՝ 2021 թվականին, ավարտին է հասցրել նրա ուսանողուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը: .- «Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմը մասնակցել է Մենշովի անվան «Պոբեդիլի վմեստե» վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնին, Սրետենսկու անվան ուղղափառ երիտասարդական փառատոնին և արժանացել երկու մրցանակի: Ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է Երևանում, Տորոնտոյում, Լոս Անջելեսում և ամենուր բարձրաձայնել պատմական Շուշիի իրական տերերի, այնտեղ ստեղծված հայկական մշակույթի մասին։

 

Նորավանքի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ


1999 թվականին Նորավանքի վերակառուցումից ու վերաօծումից հետո հաստատվել է վանքի ուխտի օր: Հայ եկեղեցու տոնացույցում այդ օրը համընկնում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակիին։ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ տոնական պատարագը մատուցել է Նորավանքի վանահայր և Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվել


Շաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի է ունեցել քահանայական կոչման ընծայում: Մայրավանքում, սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվել է նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Ընծայացուները միաբերան մերժել և նզովել են հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտել են հետևել սուրբ առաքյալների, հայոց հայրապետների և վարդապետների հավատքին և ուսմունքին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում կատարվել է յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրությունը:

 

Պոլսի հայոց պատրիարքարանը հրատարակել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը


Հայաստանում Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագիրքը ներկայացրել են գրադարանային շաբաթվա սկզբին, ԳԱ հիմնարար գիտական գրադարանում: Նկարիչը պատկերել է Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթը, որտեղ համերաշխորեն ապրում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը՝ կենսունակ ու ինքնատիպ հակադրություններով: Լևոն Լաճիկյանը պատկերել է նաեւ քաղաքի մի քանի տասնյակ եկեղեցիները, որոնք գրեթե տեսանելի չեն, թաքնված են բարձր պարիսպների և դարպասների հետևում:

 

Քննարկել են հոգևորականի դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործում


Ընտանիքներում սոցիալա-հոգեբանական խնդիրները շատ հաճախ լուծվում են քահանաների մասնակցությամբ: ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ավելի քան 85 հոգևորական և սոցիալական աշխատող է վերապատրաստել, որոնք ներկայացրել են ընտանիքներում հանդիպող հիմնական խնդիրներն ու դրանք լուծելու իրենց փորձը։ Ըստ հոգեւորականների՝ հատկապես մարզերում ընտանիքներն ավելի փակ են և խնդիրների մասին նախընտրում են չբարձրաձայնել։

 

Պատմության թանգարանում ցուցադրվում է Մարսելում ապաստանած հայ գաղթականների իրերը


Ցուցադրության նմուշները երկու տարբեր հավաքածուներից են: Մի հատվածում «ARAM» միության հավաքագրած նյութերն են Մարսելի Քեմփ Օտտո նախկին զինվորական ճամբարում հայ գաղթականների մասին։ Մյուսում պատմության թանգարանի հավաքածուի նմուշներն են, որոնք պատմում են այն վայրերի մասին, որտեղից հայ գաղթականները հասել են Ֆրանսիա: Գաղթականների մեծ մասը Սեբաստիայից են, նաև Կոնիայից, Յողզաթից, Այնթափից, Վանից, Խարբերդից ու Թոքատից: 1915-ին տեղահանված գաղթականները երկար ժամանակ թափառել են անապատներում, իրենց ծննդավայրերից փորձել են հեռու չգնալ՝ չկորցնելով տուն դառնալու հույսը: 1922-ին Իզմիրի անկումը վերջնականպես խորտակել է վերադառնալու հույսերը: Դրանով է պայմանավորված, որ նրանք Մարսել են հասել ոչ թե 1915-ին, այլ 1922-ին:

 

Հակոբ Պարոնյանի թատրոնում կկայանա «Կուսակալը» պատմական դրամայի պրեմիերան


Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29-ամյա անիշխանության շրջանը: Ըստ պիեսի հեղինակ Սամվել Մհերյանի, Տրդատ արքան պիեսում գործող անձ չէ, բայց ամբողջ դրամայի ընթացքում նկատելի է, որ ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի: Բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է։ Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը: Այս օրերին ներկայացման փորձեր, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում:

Կամիտասի Թանգարանը ձեռք է բերել վարդապետի բուժմանն առնչվող բացառիկ նամակների հավաքածու


Նամակները Վիլժուիֆի հոգեբուժարանում Կոմիտասի անցկացրած վերջին տարիներին են գրվել։ Դրանց թվային պատճենները թանգարանը ձեռք է բերել հոգեբուժարանի հետ գործակցության շնորհիվ: Նամակները կիսապաշտոնական, կիսաբարեկամական խոսակցություններ են վարդապետի բուժող բժշկի և Մարգարիտ Բաբայանի, Աստվածատուր Հարենցի և Կոմիտասի խնամատար հանձնաժողովի միջև։

Արցախի թեմի գրասենյակում կազմակերպվում են հանդիպումներ հոգևորականների հետ


Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները հոգեւորականների հետ քննարկումներ են կազմակերպում։ Այս անգամ երիտասարդների հետ հանդիպել է Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հանդիպմանը քննարկել են «Չարի գոյությունը հակառակ Քրիստոսի Հարության» թեման:

 

Նյումեգ հրատարակչությունն ու ՀԲԸՄ կազմակերպել են ցեղասպանագիտության շաբաթ


Միջոցառմանը հեղինակի մասնակցությամբ քննարկել են թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» կամ «Հարյուր տարվա ապարտեիդ» գիրքը, որտեղ Աքչամը քննադատում է Թուրքիայի հարյուր տարվա պատմությունը, ընդգծում կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա նկատում է, որ երկրի հիմնադրման պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է ռեժիմին։ Աքչամի կարծիքով, Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Թուրք պատմաբանը առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից, առանց քարոզչության և կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ և արդար հասարակություն։