|
Նկարիչների միությունում կայացել է Հայորդյաց տների աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսըՑուցահանդեսին մասնակցել են Հայորդյաց տների գեղանկարչական և կիրառական արվեստի դասարաններում սովորող աշակերտների գործերը։ Հայաստանում գործող ութ Հայորդյաց տների հարյուրավոր սաներ և մանկավարժներ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կրթօջախներում ընթացող ամենօրյա ստեղծագործական աշխատանքի արդյունքը՝ մանրանկար, քանդակ, գեղանկարչական և խեցեգործական աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է եղել Հայորդյաց տների 30-ամյա գործունեությանը։ |
|
Սուրբ Սարգսի տոնի առիթով Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում երիտասարդների օրհնության կարգ է կատարվելՀայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Արցախի և Հայաստանի տարբեր թեմերից մեկտեղված երիտասարդներին պատգամել է մնալ Աստվածային սիրրո մեջ, գնալ երազանքների հետևրից՝ անտեսելով բոլոր մարտահրավերները։ |
|
Կրեմլինա Մկրտչյանի անվան միջազգային մրցաշարին Գյումրու Հայորդյաց տան սաները Հաղթող են ճանաչվելԳյումրիի Հայորդյաց տան սաներ Մելանյա Սարգսյանը և Աննա Շահբազյանը 1-ին տեղն է զբաղեցրել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տանը գործում են արվեստի ու սպորտի դասարաններ: Ինը դասարանում ներկայում 230 սան է ուսանում: |
|
Սուրբ Սարգսի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի եկեղեցիներ եւ պատարագ մատուցվելԱջաձև մասունքատուփում ամփոփված Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը փետրվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարվել է Մասյացոտնի թեմի Ոստան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի և պատարագ մատուցվել: Մասյացոտնի թեմի ջանքերով վերանորոգված եկեղեցում արդեն երկու տարի է յուրաքանչյուր կիրակի պատարագ է մատուցվում: Սրբի մասունքը Մասյացոտնի Ոստան գյուղից տարվել է նաև թեմի մյուս եկեղեցիներ: |
|
Սուրբ Սարգսի սրբապատկերը ցուցադրվեց Ազգայի պատկերասրահումՀայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվել է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք նահատակվել են հանուն քրիստոնեության: Կտավը Սուրբ Սարգսի կերպարով միակ ստեղծագործությունն է պատկերասրահի հավաքածուում և ներառված է հիմնական ցուցադրության մեջ: |
|
Սուրբ Սարգսի մասունքը կիրակնօրյա պատարագին կտանեն Մասյացոտնի թեմի եկեղեցիներՄասյացոտնի և մյուս թեմերից՝ քահանաների առաջնորդությամբ ուխտավորները հավաքվել են Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի մասնակցելու տոնական պատարագին և սրբի բարեխոսությամբ նորոգելու իրենց ուխտը: Պատարագի ավարտին ներկաները մասնակցել են ճաշի։ Ավելի ուշ՝ կիրակնօրյա պատարագին Մասյացոտնի թեմի եկեղեցիներ կտաեն Սուրբ Սարգսի մասունքը: |
|
Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավատացյալները նշել են Տյառնընդառաջը«Մասունք» ավանդական երգի-պարի համույթի անդամները Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խարույկի շուրջ Տյառնընդառաջին նվիրված երգեր են երգել: Եկեղեցու երիտասարդաց միության անդամները ևս այս համույթում են: Ազգային երգերի ու պարերի վարպետության դաս են անցկացրել համույթի անդամները՝ ներկաներին մասնակից դարձնելով տոնախմբությանը: |
|
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին կայացել է «Շնորհալի, աղօթական» ստեղծագործության պրեմիերանՎաչե Շարաֆյանը նոր ստեղծագործություն նվիրել է Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն հայոց հայրապետի մահվան 850-ամյակին և Մայր Տաճարի վերաօծմանը։ «Շնորհալի, աղօթական» ստեղծագործության պրեմիերայով սկսվել է Հայ կոպպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը: Այն կազմակերպել է Պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով: Փառատոնի շրջանակում ձայնագրվում, տեսագրվում են ստեղծագործությունները, թվայնացվում ու պահպանվում են նոտաները: |
|
Գյումրու Հայորդյաց տան տասնամյակի առիթով սաները ներկայացում են բեմադրելԳյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տան սաները բեմադրել են «Բույնը» ներկայացումը: Այն հայորդյաց տուն մտած անհատի անցած ճանապարհի և հարազատ անկյան մասին է, որը տուն ու բույն է հիշեցնում: Ներկայացման մեջ ներգրավվել են հայորդյաց տան ավելի քան 70 սաներ, որոնք պարի, գեղարվեստական մարմնամարզության, թատրոնի դասարաններից ու երգչախմբից են: |
|
Գևորգյան Հոգեւոր Ճեմարանում 5 սարկավագ պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերՍարկավագներ քննել են Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմությանց» աշխատության մեջ վկայաբանական շերտը, Գևորգ Չորեքչյան Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը, Կապադովկյան հայրերի աստվածաբանական ժառանգության մեջ Հիպոստաս և անձ եզրույթների ըմբռնումը, Հայ եկեղեցաբանությունը 12-13-րդ դարերում, վարդապետական մտքի արտացոլումը հայ եկեղեցու մկրտության ծիսակարգում։ |
|
ՀՕՖ-ը աջակցում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ապրող բռնի տեղահանված արցախցիներինՀայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը Արցախից բռնի տեղահանվածներին Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող սահմանամերձ գյուղական համայնքներին» ծրագիրը: Այն սկսվել է սեպտեմբերից, կշարունակվի մինչև գալիք սեպտեմբեր։ Ծրագրով Տավուշի մարզի համայնքներում ապրող շուրջ 500 արցախցի ու տեղացի ընտանիքներին ձմռանն ընդառաջ տրամադրել են վառելափայտ։ Ամեն ամիս ընտանիքներին տրամադրում են հիգիենայի պարագաներ, շուտով նաև՝ կենցաղային տեխնիկա և պարագաներ, սպասք, սպիտակեղեն։ Իրականացնում են հոգեբանական աջակցություն պատերազմի, շրջափակման ու բռնի տեղահանության տրավման հաղթահարելու համար: |
|
Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը անընդմեջ հրատարակվում է ավելի քան 80 տարիԻր որդեգրած կրթադաստիարակչական առաքելությամբ և պատմաբանասիրական, կրոնական ուսումնասիրություններով՝ «Էջմիածին» ամսագիրը «Արարատի» ժառանգորդն է, որը լույս էր տեսնում 1868-ից 1919 թվականներին, մինչև Արևելյան Հայաստանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու խորհրդային կարգերի հաստատումը: Ամսագրի տպաքանակը պարբերաբար նվազել է՝ 1000-ից հասնելով 150-ի: Խորհրդային տարիներին 60, անկախության տարիներից՝ 160 էջի սահմաններում է ամսագրի ծավալը: խմբագրությունը տարին երկու անգամ հրատարակում է ամսագրի օտարալեզու հավելվածներ. օրինակ, Ներսես Շնորհալու հանելուկները չինարեն թարգմանությամբ:
|











