|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԱմենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբաններն ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն, աղոթել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հոգիների խաղաղության համար: Մինչեւ այդ՝ Մայր Աթոռում պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի ննջեցյալների հիշատակության օր է։ Եկեղեցին հորդորում է այդ օրը այցելել հանգուցյալների շիրիմներին և աղոթել նրանց համար: |
|
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական ՊատարագՔրիստոսի սուրբ ծնունդն ու հայտնությունն ավետող ավետարանական ընթերցումներով, Տիրամորն օրհներգող շարականներով, փառաբանությամբ և աղոթքով Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ: Հավատացյալները եկեղեցի են այցելել Տիրոջ փրկչական ծննդյան ավետիսի լուրը լսելու և խորհրդանշական լույսն իրենց հետ տուն տանելու համար։ |
|
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունըՄաշտոցյան Մատենադրաանի ընծայաբերման սրահում բացված նոր թեմատիկ ցուցադրությունը ներկայացնում է չորս ավետարանիչներին: Չցուցադրված կամ քիչ ցուցադրված բացառիկ ձեռագրեր են ընտրվել: Դրանք պատմում են ժամանակի արվեստի և նկարիչների մասին` սկսած 11-12-րդ դարերից մինչև ուշ շրջան: |
|
Մայր Աթոռի կացարանում բնակվող 21 արցախցի երեխաներ Սբ Ծննդյան նվերներ են ստացելՍ. Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը Ամանորի առիթով տոն է կազմակերպել: Այս պահին կացարանում բնակվում է 17 ընտանիք՝ 54 անձ, մեկ մեծ ու խաղաղ ընտանիք են, մշտապես Մայր Աթոռի ուշադրության ու հոգատարության ներքո: |
|
Մայր Տաճարում դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվելԻջման Սուրբ Սեղանի առջև Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել: Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Պատարագ։ Մակար Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 սաներ և Քահանայից պատրաստության լսարանի մի շրջանավարտ արժանացել են սարկավագական ձեռնադրության։ |
|
Այս տարի 600 արցախցի երեխա է մասնակցել ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարին«Նաիրի» ճամբարը 2020թ. պատերազմից հետո է սկսել գործել։ Ամեն տարի հարյուրավոր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ և մայրեր են հանգստանում Հանքավանում և Ծաղկաձորում գործող հանգստյան տներում: Պատերազմի սթրեսը թոթափելու համար մասնակիցների հետ տարբեր մասնագետներ են աշխատում: Նաիրի» ճամբարը կշարունակի գործել նաև 2025 թվականին, գրանցումները կսկսվեն հունվարից: |
|
Կայացել է Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքըԹեմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը հավաքվել են թեմի երիտասարդաց միությունների 250 ակտիվիստներն ու թեմի քահանաները: Երիտասարդները հյուրընկալել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանին: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը ներկայացրել է այս տարվա ընթացքում իրականացված ծրագրեր ու միությունների ունեցած ձեռքբերումները: |
|
«Արմեններ» համույթը հաղթել է Թբիլիսիում կայացած ազգային երաժշտական գործիքների փառատոնումՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Արմեններ» դհոլահարների համույթը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Ազգային երաժշտական գործիքներ և երգեցողություն» միջազգային փառատոնին: «Արմենները» փառատոնի ժամանակ ներկայացրել են «Ազգային ռիթմեր» ստեղծագործությունը: Նորքի հայորդյաց տան դհոլահարները հողթող են ճանաչվել «Ամենա-ամենա-ամենա» անվանակարգում: «Արմեններ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դհոլի դասարանի մանկավարժը Ջեմս Գասպարյանն է: |
|
«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության դասարանի սաների ցուցահանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանի սաները «Կավի պոեզիա. Հողի և հոգու միաձուլումը փոքրիկների ձեռքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում: Ցուցահանդեսի բացմանը նվագել է Արաբկիրի հայորդյաց տան սան, քանոնահարուհի Նարե Նիգոյանը: |
|
ՀԵՀԵՄ գրասենյակում վկայագրեր են հանձնել Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցած կամավորներիՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել երիտասարդներին և գնահատել նրանց եկեղեցանվեր ծառայությունը։ Հանդիպմանը մասնակող երիտասարդները երախտագիտություն են հայտնել պատմական իրադարձություններին որպես կամավորներ մասնակցելու հնարավորության համար։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով քահանաները վարդապետական լանջախաչ կրելու իրավունք են ստացելՀայոց Հայրապետն իր օրհնել է քահանաներին և մաղթել, որ երբեք չկորցնեն Աստծուն և ազգին ծառայելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրանց վաստակը մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում: Լանջախաչ կրելու իրավունք ստացած քահանաները շուրջ 25 տարի ծառայել են Մայր Աթոռի կառույցներում։ |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներինՄայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների վերաթարմացնան երեքշաբաթյա շրջան են անցնում: |











