Թեմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը հավաքվել են թեմի երիտասարդաց միությունների 250 ակտիվիստներն ու թեմի քահանաները: Երիտասարդները հյուրընկալել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանին: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը ներկայացրել է այս տարվա ընթացքում իրականացված ծրագրեր ու միությունների ունեցած ձեռքբերումները:

 
2024-12-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ