|
Սփյուռքահայերը Մաշտոցյան Մատենադարանին են նվիրել միջնադարյան ձեռագրերՄաշտոցյան Մատենադարանի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» ցուցահանդեսում նոր ձեռագրեր են ավելացել: Միջնադարյան հայերեն 4 հին ձեռագիր, մի հնատիպ գիրք` 19-րդ դարի սկզբի, Մատենադարան են եկել Լիբանանից և Միացյալ Նահանգներից: Երկու ձեռագրից մեկն ունի նաև մագաղաթյա պատառիկ-պահպանակ, որը շատ ավելի հին է` մոտավոր 10-րդ դար է թվագրվում: Մեկը 18-րդ դարի սաղմոսարան է, մյուսը շարակնոց: Հնատիպ գիրքը 19-րդ դարասկզբին տպված Տոմար է։ |
|
Արագածոտնի թեմի երիտասարդները մասնակցել են «Աշնան հետքերով դեպի Եղիպատրուշ» միջոցառմանըԵղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում թեմի երիտասարդները մասնակցել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառման: Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Տիրամոր մանկունք» երիտասարդաց միության նախաձեռնությամբ, կայացել է «Աշնան հետքերով դեպի Եղիպատրուշ» խորագրով երիտասարդական, թեմական միջոցառում-փառատոնը: |
|
Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 5 շրջանավարտ պաշտպանել է մագիստրոսական ավարտաճառերըԳևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Պատմական աստվածաբանության ամբիոնի հինգ շրջանավարտներ պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը: Քննող հանձնախումբը նախագահել է Մայր Աթոռի Հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Սարկավագների գիտական ուսումնասիրության նյութը 16-19-րդ դարերում Հայոց Եկեղեցու կարևոր ու շրջադարձային իրողություններն են եղել։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնըՍուրբ Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնի առիթով Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմի Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի է տարվել Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը: Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը մասունքակիր խաչով օրհնել է ժողովրդին և պահպանիչ աղոթքով եզրափակել սրբազան արարողությունը: |
|
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերըԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են 72 քարե խաչերը: Մինչ սրբալույս մյուռոնով օծվելը քարերը լվացել են ջրով ու գինով: Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը կառուցվում է հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով: Եկեղեցին 33 ասեղնագործ խաչքար է ունենալու: |
|
էկումենիկ հանձնախումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտել է աշխատանքըՀանձնախումբը նախապատրաստել է 2026 թվականին կայանալիք միասնության աղոթքի շաբաթվա տեքստերը: Ամեն տարի տեքստերը պատրաստվում են նոր երկրում, տեղի հոգևոր համայնքի կողմից: Այս տարի եկեղեցիների համաշխարհային խորհդուրդն ընտրել է Հայաստանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Սուրբ Էջմիածնի միաբանները պատրաստել են տեքստերի նախնական տարբերակը, որը ամբողջացել է էկումենիկ ժողովների ընթացքում: Միջեկեղեցական Հանձնախումբը բաղկացած է Վատիկանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարբեր կառույցների ներկայացուցիչներից: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է թարգմանիչ վարդապետների տոնըՍուրբ թարգմանիչ վարդապետների տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է հոկտեմբերի 12-ին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի են այցելել բազմաթիվ ուխտավորներ։ Թարգմանչաց տոնը նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ուխտի օրն է: Ամեն տարի այս օրը Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է բերվում Շուխոնց Ավետարանը և ուխտի տոնական պատարագ է մատուցվում: |
|
Նորոգումից հետո վերաօծվել է Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցինՆոր օրհնված մյուռոնով և աղոթասացությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը վերաօծել է բարեկարգված եկեղեցու Սուրբ Սեղանը և սրբապատկերները։ Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին մասնակի նորոգման կարիք ուներ: Ավետիսյան ընտանիքի բարերարությամբ նորոգվել է եկեղեցու Սուրբ Խորանը, Սուրբ Սեղանը, իսկ սալածածկ տանիքը փոխարինվել է կղմինդրով։ Բացի այդ՝ եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ սպասք և գույք է նվիրաբերվել եկեղեցուն: |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչովԱՄՆ հայոց Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների՝ տարեվերջյան ժողովը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վատիկանում մասնակցում է Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու թեմի հոգևոր հայրերն այցելել են Լոնդոնի Հայկական Համայնքային Շաբաթօրյայ դպրոց |
|
Երևանում մեկնարկել է էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովըՄիջազգային գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրների գիտնականներ: Մեկ հարթակում ներկայացվել են տարբեր ազգերի էպոսներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են Գարեգին Սրվանձտյանցի գրքերը և Սասնա ծռեր էպոսի հրատարակությունները: 1874-ին բանահավաք հոգևորականը հայտնաբերեց հայկական էպոսը։ «Գրոց և բրոցից» 15 տարի անց Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոս Մանուկ Աբեղյանը հրատարակեց «Դավիթ և Մհեր» ժողովրդական դյուցազնավեպը: |
|
Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող ԾաղկեվանքՀոկտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակել է Թեկղի, Վարվառա և Պեղագեա սուրբ կույսերի տոնը: Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Ծաղկեվանք՝ Սուրբ Վարվառայի ճգնարան, է տարվել կույսի մասունքը: |
|
Պատմական երկու իրադարձությունները մեծ ոգեւորություն են առաջացրելՍեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում երկու խոշոր իրադարձություններ տեղի ունեցան: Օրհնվեց հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի մայր տաճարը: Երկու իրադարձությունն էլ մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և սփյուռքում, դարձան հայ համայնքները կապող, միավորող խոշոր միջոցառումներ: Այդ օրերին հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից հանդիպեցին Մայր Աթոռում, աղոթեցին` միացած հոգևոր նույն ուխտով: |











