|
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել և Տիրոջ խաչափայտի Մասունքն է տարվելՍուրբ Մարիանե եկեղեցում պատարագը մատուցել է Սաղմոսանվանքի հովվության հոգևոր հովիվ՝ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր` Շուշանիկի հիշատակության օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Սբ. Մարիանե եկեղեցի է տարվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը: |
|
Պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսըԵրկու ցուցասրահներից մեկում նախաքրիստոնեական շրջանի գտածոներ են, մյուսում Աստվածամոր պատկերով նմուշներ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են Բրիտանական հեղինակավոր թանգարանում։ Արձանը հայտնաբերվել է 1870 ականներին, հայկական Էրզրումի Սաթալա բնակավայրում: |
|
Վերաօծման 9-րդ տարեդարձի առիթով Նիգավանի եկեղեցի է տարվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքըԽաչեվերացին հաջորդող կիրակի Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: 1870 ականներին կառուցված կիսավեր եկեղեցին վերաօծվել է 2015 թվականին։ Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձի առիթավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը: |
|
SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրելՔրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ ու որակյալ կդարձնեն տպարանի աշխատանքը: Մայր Աթոռի տպագրատունը տարածաշրջանում ամենահինն է։ |
|
Ցեղասպանագետները համարում են, որ Արցախի բռնի տեղահանությունը ցեղասպանություն է«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները զուգահեռ են անցկացրել Արցախի շրջափակման և Հայոց ցեղասպանության գործողությունների միջեւ: Գիտաժողովը խնդիր է դրել ձևավորել հարթակ ընդդեմ ցեղասպանությունների։ |
|
Հիմնանորոգումը մի քանի դար երկարեցրել է Մայր տաճարի կյանքըՄայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մայր տաճարի հիմնանորոգմամբ ոչ միայն փրկել է տաճարը փլուզումից, այլև մի քանի դար երկարեցրել է տաճարի կյանքը: Մայր տաճարի առաջին օծումը եղել է 303 թվականին։ Հայր Զաքարիան Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներին նաեւ ներկայացրել է Մյուռոնի ծագման, ամբողջ ազգին միավորող զորության հայերին խոր անցյալի հետ կապելու մասին։ |
|
Կայացել է «Մատյան ողբերգության» հիման վրա գրված «Արեգակն Արդար» կոնցերտի համաշխարհային պրեմիերան«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգին ելույթ է ունենեցել «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: |
|
Ավելի քան 700 արցախցիներ ՀԲԸՄ աջակցությամբ մասնակցել են վերապատրաստման դասընթացներիՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել արցախահայերին: Այս ծրագիրը կյանքի է կոչվել դեռևս 2019թ. Արցախում՝ նպատակ ունենալով կրթության, զբաղվածության, տնտեսական ակտիվության հարցերում օգնել արցախցիներին: Այժմ ծրագիրը վերափոխվել է և տարբեր բնագավառում աջակցություն է ցուցաբերում բռնի տեղահանումից հետո Հայաստանո՛ւմ հաստատված արցախահայերին: |
|
Երեկոյան Մայր Աթոռում Խաչի թափոր է կազմվել և Անդաստանի կարգ կատարվելՀայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն Խաչվերացի տոնական արարողությունները շարունակվում են երեկոյան։ Ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս է բերվել խաչի սուրբ մասունքը: |
|
Խաչվերացին տոնական Պատարագ է մատուցվել Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցումԱրաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրել է 6-րդ դարում Երուսաղեմից խաչի գերեվարման ու վերարձի իրադարձությունները, դրանցում հայերի ունեցած դերակատարությունը: Խաչափայտը դիպչնում է հայկական հողին ու մաքրաքործում: Երբ Քրիստոս իր արյունը հեղեց խաչին, մահվան գործիքը դարձրեց փրկության գործիք: |
|
Երևանում և մարզերում գործող 8 հայորդաց տները սկսել են նոր ուսումնական տարինԵրևանում 3 Հայորդաց տուն է գործում Նոր Նորք, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում և «Մանրանկարչության դպրոց» Քանաքեռում: Հայորդաց տներ կան Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում և Վանաձորում: Երեսնամյա գործունեության ընթացքում հայորդիների մի քանի սերունդ է կրթվել այս հաստատություններում: Կրթօջախի բոլոր՝ բեմարվեստի, սպորտի, օտար լեզուների, լրագրության և կիրառական արվեստի, նկարչության բաժիններում այս պահին շարունակվում են ընդունելությունները կամ գործող դասարանները համալրելու կամ նոր դասարաններ բացելու համար: |
|
Աստվածածնի ծննդյան օրը պատարագ է մատուցվել Նորքի Ս. Աստվածածին եկեղեցումՀայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Մարիամը ծնողների՝ բարեպաշտ Հովակիմի ու Աննայի երկար սպասված զավակն էր: Սրբազան ավանդության համաձայն՝ երկուսն էլ հրեշտակի միջոցով են ստանում ուրախալի ավետիսը: Մարիամը համարվում է ուխտի զավակ, քանի որ ծնողերը, ուրախալի լուրն առնելով, խոստանում են իրենց զավակին ընծայել տաճարին: Մարիամը ծնվում է Քրիստոսից 15 կամ 16 տարի առաջ, մեծանում այն տաճարում, որի քահանայապետը Զաքարիան էր՝ Հովհաննես Մկրտչի հայրը: |











